Խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 13-ին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունները նշանակել է ապրիլի 13-ին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Ինչպես նշված է, համապատասխան հրամանն արդեն հրապարակվել է։ Ընտրությունները կանցկացվեն՝ կապված 2012-ին ընտրված պատգամավորների լիազորությունների ժամկետի ավարտի հետ։ Սիրիայի խորհրդարանն ունի 250 պատգամավոր։ 2012 թվականի ընտրություններն առաջինն էին երկրում զինված հակամարտության մեկնարկից ի վեր։ Նախօրեին ԱՄՆ-ը և Ռուսաստանը ստորագրել էին փետրվարի 27-ից Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագիր։
