Դիլիջանում 46-ամյա տղամարդը փորձել է տունը հրկիզել, որտեղ եղել են կինը, մայրը, երեխաները, սակայն ինքն է այրվել ու մահացել

Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Դիլիջանի հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի թիվ 38 տուն, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու այրված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Գյոզալյանն ու քննիչ Կոստանյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այրված տղամարդը նույն հասցեի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Մանուկյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մանուկյանը դյուրավառ նյութ է լցրել իրենց տան դռան վրա և փորձել տունը այրել, իսկ տանը եղել են նրա կինը, մայրը և 2 երեխաները։ Կ. Մանուկյանը 20 տարուց ավելի հեռացած է եղել ընտանիքից և մի քանի ամիս է՝ վերադարձել էր տուն, սակայն ընտանիքի անդամները նրան չեն ընդունել, և նա այդ ընթացքում Դիլիջանում բնակվել է տարբեր տեղեր, երբեմն՝ իր ազգականի տանը ու երեկ՝ օգոստոսի 4-ին, տունը հրկիզելուց օրեր առաջ նա կարգավորել է Հայաստանից դուրս գալու իր վիզայի հարցը և ալիբի ստեղծելու նպատակով հայտարարել է, որ ինքը մեկնում է Վրաստան, ու եթե ինքը չհրկիզվեր, ապա տունը ամբողջովին կրակի էր մատնվելու, իսկ ինքն էլ մեկնելու էր Վրաստան։ Հրդեհը նկատել է երեխան, ով վաղ առավոտյան շան հաչոցներից արթնացել է ու նկատել է տեղի ունեցածը և արթնացրել է ընտանիքի անդամներին, ովքեր էլ ահազանգել են համապաասխան կառույցներին։ Փաստի առթիվ քննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցելը մերժելու նպատակով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am