Հրդեհ Իսակովի պողոտայում. Մեկնել է 6 մարտական հաշվարկ, ամբողջությամբ այրվել է սպունգի արտադրամասը
Օգոստոսի 4-ին, ժամը 18:23-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող սպունգի մեկ հարկանի արտադրամասում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող ընկերության տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին, մարվել՝ 19:44-ին: Այրվել է սպունգի արտադրամասն՝ ամբողջությամբ (ներսում կուտակված հումք և սարքավորումներ, 600 քմ): Դեպքի վայրում են գտնվել ԵՓՎ պետ փ/ծ գեներալ մայոր Ն. Նազարյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը:
