Պետքարտուղարությունում սպասվող փոփոխությունները մտահոգում են շատերին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ջերմ դիմավորեց Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո, սակայն կառույցի բյուջեի կրճատումները, բազմաթիվ թափուր պաշտոններն ու խոսակցությունները փոփոխությունների մասին մտահոգիչ են դարձել 36 հազար աշխատակիցներ ունեցող մարմնի համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»: Թիլերսոնն իր հերթին արդարացնում է իր գործողությունները: «Մարդիկ, ում հետ ես կապ եմ հաստատել, չափազանց ոգևորված են փոփոխություններով: Նրանք ոգևորված են այն փաստով, որ ի վերջո կկարողանան աջակցություն ստանալ շատ հարցերում, որոնք նրանց մտահոգում էին երկար տարիներ: Բոլորը սկսում են գիտակցել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հիմնական առաքելությունն է ղեկավարել երկրի արտաքին քաղաքականությունը, պայմաններ ստեղծել ԱՄՆ-ի անվտանգության ուժեղացման և բարգավաճման համար: Դրան հասնելու ճանապարհին մենք պետք է աշխատենք ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում: Եվ այս առաքելությունը չի փոխվում»,- հայտարարել է Թիլերսոնը։ Սակայն պետքարտուղարության առաքելությունների մեջ ժողովրդավարության և արդարության քարոզչության մասին դրույթների բացակայությունը մտահոգում է նախկին պետքարտուղարության պաշտոնյաներին: «Հնարավոր չէ տարանջատել ժողովրդավարությունն ու արդարությունը մեր արտաքին քաղաքականությունից: Մենք հիմնվում ենք այս սկզբունքների վրա: Դրանք դրված են մեր պետության, պետքարտուղարության և առաջին կառավարության հիմքում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է անտեսել դրանք» ,- նշում է ԱՄՆ-ի նախկին դեսպան Լոռա Քենեդին: Մեկ այլ զեկույց անդրադառնում է Թիլերսոնի մոտեցումներին Դաեշ-ի և Ռուսաստանի քարոզչությանը հակազդելու վերաբերյալ, մասնավորապես Գլոբալ ներգրավման կենտրոնի ֆինանսավորման կրճատման ուղղությամբ: «Դաեշ-ի քարոզչության հակազդումը մեր առաջնահերթություններից է և պետք է մնա այդպիսին: Իսկ ռուսական ապատեղեկատվության հակազդումը միշտ էլ եղել է և բխում է մեր շահերից»,- ասում է Լոռա Քենեդին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն արձագանքել է, որ Գլոբալ ներգրավման կենտրոնը շարունակում է իր աշխատանքը, իսկ պետքարտուղար Թիլերսոնը փորձում է ավելի արդյունավետ տնօրինել կառույցի ֆինանսական միջոցները:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ» Գիշերվա նախարար․ ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից. «Ժողովուրդ» Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ» 53.5 մլն դրամ պարտավորություն, $56.6 հազար բաժնետոմս․ ինչ է հայտարարագրել կոմիտեի նախագահի տեղակալը 397 մլն դրամ ներդրումով ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ «ՖՈՒԴ ԴԵՊՈ»-ի «չզեկուցվող շահը» Իրավապահները նպատակ ունեն ընտրություններից առաջ թաղային հեղինակությունների աչքը վախեցնել. «Հրապարակ» Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը. «Հրապարակ» Փաշինյանը Ալիևի մարդն է Հայաստանում․ ադրբեջանագետ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am