Արամ Առաջինը հանդիպել է Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի փաստաբանին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն աշխատանքային հանդիպում է ունեցել Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի գլխավոր փաստաբաններից Ճեմ Սոֆու Օղլուին: Ներկա են եղել նաև Դատի իրավական հանձնախմբի անդամ Դոկտ. Նորա Պայրաքտարյանը: Կաթողիկոսարանի տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել է դատական գործընթացի ներկա փուլն ու առաջիկա հնարավորությունները, մասնավորեպես Թուրքիայում տիրող ներկա պայմանների լույսի ներքո: Նշենք, որ 2015 թ. ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց էր ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Թուրքիայի Սահմանադրական դատարանում Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի մասին հայցի մերժվելուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
