Երևանում բախվել են Volkswagen-ներն ու Nissan-ը. վիրավորների մեջ է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ դեպոյի դիմաց, բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 GԼ 234 համարանիշի և Volkswagen Vento մակնիշի 34 ՏT 309 համարանիշի և Nissan Skyline մակնիշի 23 AM 233 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեպոյի աշխատակիցները, և ժամանած շտապօգնությունը մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բժշկական օգնություն է ցուցաբերել։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Նորայր Քոչարյանը և Վիտալի Աֆյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» և «Ինգոր Արմենիա» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen Vento-ի վարորդն աշխատում է ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
