Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարմիրբերետավոր ոստիկանները երեկ առավոտյան Եռաբլուրում քարշ տալով, բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անարգել այցը զոհերի շիրիմներին։ Թե ինչպիսի բառապաշարով, ինչ անեծքներով էին մարդիկ արտահայտվում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրան ենթակա ոստիկանության այդ զանգվածի հասցեին՝ հրապարակման ենթակա չէ։

Ոստիկանության երեկվա գործողությունների ֆոնին մենք հիշեցինք, թե ինչ սուր քննադատության էին ենթարկում նախորդ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար, դատապարտում էին ոստիկաններին եւ անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Բայց այն ժամանակ ոստիկանությունն այսքան վայրագ ու մարդատյաց չէր։ Ավելին, պատմում են, թե ինչպես են տարբեր ժամանակներում ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին պատժել՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելով։

Մենք կապ հաստատեցինք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով հաստատեց մեզ պատմածը՝ բացատրելով․ «Տեսեք՝ կա արդարացված հարկադրանքի կիրառում, կան дураки с инициативой, այսինքն՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք հաճույք են ստանում քաշքշելուց՝ չարդարացված քաշքշուկից։ Իհարկե, նման երեւույթները պետք է ի սկզբանե կանխել, որովհետեւ, եթե չես կանխում, հետո էդ երեւույթները դառնում են անկառավարելի։ Էնպես որ, բոլոր էն դեպքերը, երբ որ չարդարացված հարկադրանք են կիրառում, պետք է զսպել, զսպել տույժերով, մինչեւ անգամ՝ հեռացումներով, որպեսզի դա բնավորության գիծ չդառնա, որովհետեւ էդ ոստիկանները, որոնք ուղղակի շփման մեջ են քաղաքացիների հետ, նրանք են ստեղծում քաղաքացի-ոստիկանություն փոխհարաբերությունները։ Նրանք են կայունացնողը կամ քննադատողը, հասկանո՞ւմ ես»։

Դուք, հավանաբար, կադրերը տեսել եք, թե ինչպես էին կարմիրբերետավոր ոստիկանները քաշքշում զոհված զինծառայողների ծնողներին։ Ի՞նչ կարծիքի եք այդ ամենի վերաբերյալ։

Ես չեմ կարող գնահատական տալ էսօրվա այդ երեւույթներին։

Բայց ցանկալի է Ձեր գնահատականը լսել։ Հիշում եք՝ ինչքան էին Ձեզ քննադատում այն ժամանակ, ինձնից սկսած՝ բոլորը, հիմա ուր ենք հասել։

Դու պատասխանեցիր քո հարցին, Վահե ջան, որ քեզնից սկսած՝ քննադատում էին։ Հիմա ինքդ էլ գնահատական տուր, հոգի ջան։

Կարծում եք՝ կպատժվե՞ն կամ պե՞տք է պատժվեն կոնկրետ այդ քաշքշող ոստիկանները։

Ես չգիտեմ՝ հիմա ոնց է, դու մոռացե՞լ ես, որ արդեն հինգերորդ տարին է՝ ես ոստիկանությունում չեմ, գումարած դրան՝ ես հիմա չգիտեմ, թե էնտեղ ինչ մեթոդոլոգիա է։

Իսկ այն ժամանակ Դուք անձա՞մբ էիք հրահանգում, որ ոստիկանները որոշակի գործողությունների դիմեն, ուժ կիրառեն, քաշքշեն, բերման ենթարկեն, թե՞ նրանք իրենց նախաձեռնությամբ էին այդպես վարվում։ Հիմա, ըստ Ձեզ, հրահանգն ո՞վ է իջեցնում՝ անձամբ Վահե Ղազարյանը կամ Նիկոլ Փաշինյա՞նը, որ քաշքշելով բերման ենթարկեն զոհվածների ծնողներին, թե՞ իրենք են այդպես որոշում։

Ես չեմ կարող ասել, անկեղծ՝ չեմ կարող էդ հարցին պատասխանել։ Ես քիչ առաջ Ձեզ ասացի, որ կան дураки с инициативой՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք ինչ-ինչ նպատակներով, կոպիտ ասեմ՝ աչքի ընկնելով, կարող են հիմարություններ էլ անել։ Խոսքս դրան էր ուղղված, որ նման երեւույթներին պետք է պատժել, որովհետեւ էդտեղ է ստեղծվում հասարակություն-ոստիկանություն կապը։ Եթե էդտեղ անառողջ է, եթե նման երեւույթներ կան, բնական է՝ հասարակությունը վատ է գնահատելու ոստիկանությանը։

Բայց Ձեր ասած այդ дурак-ների մի մասը Ձեր օրոք էլ է եղել, չէ՞, այսինքն՝ նախկինից են մնացել, այնպես չէ, որ նոր են։

Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ։

Նոր дурак-ներ են, փաստորեն, հայտնվել ոստիկանության շարքերում։

Երեւի․․․ ես իրոք ուզում եմ, որ իմ ներվերը չքայքայեն, էլի, սրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 811 անգամ
Լրահոս
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am