«Նիկոլ Փաշինյանը մեզ ասաց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Այս հանդիպումներն ավանդաբար անցկացվում են ամիսը մեկ անգամ, սակայն իրավիճակի լարումը ստիպել է արտահերթ հանդիպում հրավիրել։ Կարելի է կարծել՝ լուսանցքային այս ուժերի ներկայացուցիչները, որոնց հետեւում մեկ տասնյակից մինչեւ առավելագույնը մի հարյուր մարդ է կանգնած, օգնելու են լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։

Վերջին հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը նախագահող Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը: Նկատենք, որ այս մարդկուսակցություններն ու դրանց ղեկավարները հիմնականում արեւմտամետ են, բացի Տիգրան Արզաքանցյանից: Թե ինչ են քննարկել արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ, փորձեցինք պարզել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից:


Պարոն Արզաքանցյան, մեր աղբյուրներն ասում են, որ այս հանդիպման ընթացքում արտախորհրդարանական ուժերին հուշել են, որ հակառուսական տրամադրությունները շիկացնեն: Իսկ Դուք բազմիցս նշել եք, որ ռուսամետ եք, այլ ոչ թե արեւմտամետ:

Նման բան չկա, Ձեր ասածն իրականության հետ չի խոսում: Հակառակը: Ինքը գրանցում էր, թե մենք ինչ հարցեր էինք բարձրաձայնում: Իր մոտ գրանցեց, թե ով ինչ ա ասում: Ես խոսամ ինձանից, էլի: Մի քանի օր դիրքերում եմ եղել, տեսել եմ՝ ինչ ա կատարվում, գնացի ու ամեն ինչը վարչապետին ասեցի: Ասեցի, թե ինչ ա անհրաժեշտ զինվորներին, որ կարողանանք մեր սահմաններն ամուր պահել: Ես մենակ մեր Գեղարքունիքի մարզից եմ տեղյակ, ներկայացրի, թե ինչ իրավիճակ ա այնտեղ: Կապանից էլ զանգեցին ասեցին, որ հրթիռներ են բաց թողել, դա էլ պատմեցի վարչապետին, ասեցի, որ օդը պահպանելու խնդիր ունենք՝ տարբեր զենքերի տեսակների հետ կապված: Իմ ելույթից հետո սկսեցին բանակը կամավորների բաժանել, խոսքերս տեղ ա հասել, իմ ելույթից հետո բանակում փոփոխություններ են եղել: Մինչեւ ելույթս կամավորներին ես էի հագուստներ տրամադրում, դրանից հետո արդեն սկսեցին հագուստներ տալ իրենք:

Իսկ վարչապետն ի՞նչ ասաց Ձեր բարձրացրած հարցերի մասին:

Հա, ասեց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա, բայց ասեց, որ բանակը մոբիլիզացիա անելու հնարավորություն չկա, որովհետեւ գալիս են անփորձ մարդիկ եւ մեծ փորձանք են բերում գլխներիս: Պետք է ընտրովի լինի: Ես առաջարկեցի, որ գոնե այդպես լինի, զորքը չի հերիքի: Վարդենիսից բոլոր դիրքերը պայթեցրել ու գրավել են, ինձ կողքից ասում էին, որ տենց բան չկա: Մյուս կուսակցության ղեկավարները ոչ մի բանից տեղյակ չէին, բերաններս բացել չտան, անուններ կտամ: Ես բերանները փակել եմ, ասեցի՝ ես եմ ֆակտ էնտեղ եղել, դո՞ւք եք ինձ հիմա ասում: Սաղ տեղերն առաջ են եկել (թշնամին), ի՞նչ են խոսում սրանք: Դրել կապիտալ շինարարություն են անում սաղ տեղեր:

Մի տեսանյութ էիք հրապարակել, որը հանրության լայն շրջանակների զայրույթն էր շարժել: Նշում էիք, որ դիրքերում եք, սակայն տեսանյութի մեջ եվրոպատուհաններ էին երեւում: Շատերը պնդում էին, որ դիրքեր չեք գնացել:

Դրանք սաղ ֆեյքեր են: Սուտ գործ ա: Ես դիրքերից չեմ կարա վիդեո մտնեմ: Ո՞նց ցույց տամ, թե որտեղ եմ, դա ապասնի ա: Ախպեր, ես Վարդենիսում եմ եղել էդ պահին, հո դիրքերից վիդեո չէի՞ մտնելու: Ցույց տայի՞ իմ տեղը:

Այսինքն` ուղիղ եթեր դիրքերի՞ց չէիք մտել:

Չէ-հա, ո՞նց կարայի լայվի ժամանակ դիրքերում լինեի: Էդ սաղ ֆեյքեր են: Ինձ տեղափոխում էին շուտ-շուտ:

Մի քանի օր առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարները Ձեզ թույլ չտվեցին ելույթ ունենալ՝ պատճառաբանելով, թե Դուք հանդիպում եք Նիկոլ Փաշինյանի հետ:

Մեկը չփորձի ինձ մեղադրել ինչ-որ բանում:

Արդեն փորձել են: Ձեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունն եք:

Էդի կարան մենակ անգրագետ մարդիկ ասեն: Որտեղ կա Նիկոլ Փաշինյան, կա նաեւ պետություն: Կա պետականության մտածելակերպ, ես մտածում եմ մեր պետության մասին, պետական ձեւով: Եթե ես չեմ եկել իշխանության, ինձ համար կապ չունի, թե ով է Հայաստանի գլուխ: Միշտ էլ Նիկոլ Փաշինյանի մոտ թերի հարցեր եմ բարձրաձայնում: Եթե ես կառավարությունում չեմ, Ազգային ժողովում չեմ, չի նշանակում, որ պետք ա ձեռներս ծալած նստեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 863 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am