Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 6–րդ փուլը

Օգոստոսի 4-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։ Ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիբանանից, Հորդանանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Շվեդիայից: Ողջունելով արիտունցիներին՝ Սերժ Սրապիոնյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմագին խոսքերը: Նա, մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, և այսուհետ ձեր կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հյուրընկալ ընտանիքներին, որոնք պահեցին ձեզ: Շնորհակալություն նաև առողջապահության, անվտանգության, ոստիկանության, փրկարարական ոլորտի բոլոր աշխատակիցներին, ովքեր ձեր կողքին էին այս օրերին: Նաև շնորհակալություն ճամբարի ղեկավարներին, ջոկատավարներին, բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին, որ ձեր օրերն անմոռաց դառնան: Այս օրերին սովորեցիք հայերեն, հայոց պատմություն, ծանոթացաք Հայաստանի տեսարժան վայրերին, տեսաք այն ամենը, ինչի մասին կարդացել էիք գրքերում, ծանոթացաք ու ընկերացաք իրար հետ: Ուզում եմ շարունակվի այդ ընկերությունը:Հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Դուք եք մեր ապագան: Հայրենիքի դռները միշտ բաց ձեզ համար, բարով գնաք, որ բարով վերադառնաք: Հավատում եմ, որ Հայաստանում եք թողնելու ձեր սրտի մի մասնիկը և մի օր, անպայման, վերադառնալու եք»: Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am