Արտագաղթը մի երևույթ է, որի ծավալների կրճատման մա­սին խոսելիս պետք է նախ խոսենք ծնող պատճառների մասին. Գագիկ Եգանյան

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ: Ներկայացնում ենք հատված:   -Արտագաղթը Հայաստանի համար շարունակում է մնալ ազ­գային անվտանգության սպառնալիք. ըստ Վիճակագրական ծառայության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հա­մեմատ բնակչության թիվը նվա­զել է 15200-ով:   -Նախ ասեմ, որ այս խնդիրը խիստ մտահոգում է մեր կառա­վարությանը: Այդ մտահոգու­թյան վկայությունն այն է, որ եթե մինչև 2012 թվականը այդ երևույթի վերաբերյալ տվյալնե­րը ստացվում էին միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ իրա­կանացվող հետազոտությունների շնորհիվ, ապա հիմա կառա­վարությունն ինքն է նման հետա­զոտությունների պատվիրա­տուն:   Նպատակն այն է, որ ունե­նանք մշտապես թարմացվող տեղեկատվություն, և գործադի­րի մատը միշտ լինի զարկերակի վրա: Հայ-սլավոնական համալ­սարանում կա ձևավորված թիմ, որը պետբյուջեի միջոցներով իրականացնում է նման հետազոտություններ:   Ցավոք, դրական փոփոխու­թյուններ դեռ չեն արձանագրվել, նկատի ունեմ, որ բնակչության շրջանում ավելի շատ են արտա­գաղթելու տրամադրություննե­րը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանից մեկ­նողների թիվը անհամեմատ գերազանցում է ժամանողների թվին: Վերջին տարիներին չի եղել արտագաղթի կտրուկ աճ, սակայն այն թվերը, որ կան, ան­շուշտ, մտահոգիչ են:   Արտագաղթը մի երևույթ է, որի ծավալների կրճատման մա­սին խոսելիս պետք է նախ խոսենք ծնող պատճառների մասին: Իսկ դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական տիրույթում են:   -Սակայն քիչ չեն մարդիկ, որոնք ամենևին չլինելով վատ սոցիալական վիճակում, այնուհանդերձ երկրից հեռանալ են ու­զում, ասում են՝ ապագայի հան­դեպ հույս չկա: Ու սա առանց հե­տազոտությունների, անզեն աչ­քով էլ նկատելի է: Ի դեպ, մտա­հոգիչն այն է, որ այդպես մտա­ծողների մեջ մեծ թիվ են կազ­մում երիտասարդները:   -Այդ բոլորը Դուք ասում եք՝ առանց հիմնվելու որևէ հետա­զոտության վրա, դա Ձեր անձնական նկատառումներն են, Ձեր սեփական եզրակացությունը,  դրա համար թույլ տվեք չընդու­նել որպես ամենավերջին ճշ­մարտություն:   Արտագաղթը մի երևույթ է, որը միմիայն հնարավոր է գնա­հատել հետազոտությունների ճանապարհով, քանի որ միայն այդպես կարող ենք ստանալ ճիշտ տեղեկատվություն և տալ հստակ գնահատական: Մնացա­ծը մարդկանց մտահոգություն­ների տիրույթից են, նրանց անձ­նական, տեսողական դաշտի արդյունք են: Երբեմն ասում են՝ արդարության պակասից են փախչում, ես էլ հարց եմ տալիս՝ անարդարությունից փախչելով ո՞ւր եք գնում, Ռուսաստա՞ն, ար­դար երկի՞ր եք գնում:   Ինչ վերաբերում է երիտա­սարդության շրջանում արտա­գաղթի բարձր թվերին, այն, որ 16-60 տարիքային խմբերի գե­րակշռող մասը՝ մինչեւ 80 տոկոսն արտագաղթողներ են, նորություն չէ, այս վիճակը սկսվել է դեռ 90-ականներից:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am