Երբ հանցագործները «Ռոբին Հուդի» կարգավիճակ են ստանում, նշանակում է՝ երկրում կա խնդիր

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է փաստա­բան Լևոն Բաղդասարյանի հետ՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի «օպերացիայի» գործով դատավարությունների և դրանց բնականոն ընթացքը խոչընդոտող պատճառների վերաբեր­յալ: Ներկայացնում ենք հատված: -Նախ ասեմ, որ տվյալ քրեական գոր­ծին տեղյակ եմ այնքանով, որքանով հետևել եմ մամուլին: Որպես քաղաքացի, իրավաբան, այս գործում միանշանակ տեսնում եմ առերևույթ հանցագործության տարրեր: Եթե մարդիկ մտնում են մի տա­րածք և զենքի ուժով պահանջներ ներկա­յացնում, դա շատ վատ նախադեպ է՝ վաղը նույն բանը կարող է լինել խանութներում, գործարաններում, Աստված մի արասցե՝ դպրոցներում և այլն: Մյուս կողմից՝ երբ առերևույթ կատար­վում է հանցագործություն, և հանցագործ­ները «Ռոբին Հուդի» կարգավիճակ են ստանում, այսինքն՝ հերոսացվում են, այս­տեղ տեսնում եմ գլոբալ խնդիր, որի պա­տասխանը պետք է տա պետական լիազոր մարմինը, պետությունը, իշխանությունը: Սա նշանակում է՝ երկրում կա խնդիր, և կա այդ խնդրի հետ կապված ժողովրդի ոչ հա­մարժեք արձագանքը: Ինչ վերաբերում է փաստաբանների հետ կապված արգելքներին, ինքս, իհար­կե, երբեք նման խնդրի չեմ բախվել, բայց դա կապ չունի, օրենքի ուժով փաստաբանն անձեռնմխելի է, երբ ոտք է դնում դատա­րան, նույնպիսի ուշադրության պետք է արժանանա դատական կարգադրիչի կող­մից, ինչ դատախազը: Երբ փաստաբանին ստուգում են, դատախազին չեն ստուգում, կամ մի փաստաբանի ստուգում են, մյուսին չեն ստուգում, այստեղ արդեն խախտվում է հավասարության սկզբունքը, ինչը անթույ­լատրելի է: Ես դեմ չեմ զննելուն: Եթե կան կաս­կածներ, ինչու չէ՝ կարգադրիչները կարող են օրենքով սահմանված կարգով առան­ձին սենյակում որոշակի այլ գործառույթ­ներ իրականացնել, բայց չի կարելի ցու­ցադրաբար փորձել նսեմացնել մի անձի իրավունքը, երբ այդ անձը պաշտպանում է երրորդ անձի իրավունքները: Սա անընդու­նելի է և չի բխում արդարադատության շահերից: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am