Թրամփը 17-օրով կմեկնի
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախքան ընտրվելը հայտարարել էր, որ ընդհանրապես չի հասկանում մարդկանց, որոնք արձակուրդ են վերցնում, 17 օրով հանգստի է մեկնել իր գոլֆ ակումբներից մեկը: 71-ամյա ղեկավարն արդեն ժամանել է Նյու Ջերսիի իր գոլֆ ակումբը,նախագահը հաջորդ 17 օրվա ընթացքոմ հանգստանալուն զուգահեռ նաև աշխատելու է: Նախագահի արձակուրդն այդքան երկար է, քանի որ Սպիտակ տանը օդափոխման համակարգի հետ խնդիրներ կան և դրանք պետք է վերացվեն: Աղբյուրը նկատում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել էր նախկին նախագահ Բարաք Օբամային «չափից շատ հանգստանալու» ու երկարատև արձակուրդների մեկնելու համար: «Եթե ես ընտրվեմ, ապա արձակուրդի չեմ մեկնի: Եթե դու սիրում ես աշխատանքդ, ուրեմն էլ ինչ իմաստ ունի արձակուրդ վերցնելը»,-նախքան ընտրվելն ասել է Թրամփը:
