Թողեք անցնեմ, ասացի, իմ արած քայլերի համար պատասխան չեմ տա․ զոհված զինծառայողի ծնող (video)
Վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Կարմիր ու սեւ բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
«Մենք չենք ուզում ինքը պղծի մեր երեխեքի շիրիմները», «Նիկոլ դավաճան», «Հազար փոս էլ թող ձեր համար փորեն»,- բացականչում էին ծնողները:
