ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կազդեն նաեւ Հայաստանի վրա

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա. «Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ Հայաստանի, Ղազախստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների համար, եւ դա ցավալի է»: Քաղաքագետ Գուորգ Մելիքյանի խոսքով, Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ եւ ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է. «Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը ե՛ւ տրանսֆերտների մասին է, ե՛ւ՝ ներմուծման խնդիրների մասին»: Տեղի ունեցածը պետք է Հայաստանի համար ազդանշան հանդիսանա, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել քաղաքական եւ տնտեսական կապերը, ամրապնդելով գործընկերությունը մյուս երկրների հետ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նույնպես համոզված է, որ թեեւ ուղղակի պատժամիջոցներն ընդունված են Ռուսաստանի դեմ, դրանք կանդրադառնան նաեւ Հայաստանի վրա. «Պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ունենալու ուղղակի հետեւանքներ, սակայն անպայման լինելու են անուղղակի հետեւանքներ, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանը համար առաջին տնտեսական գործընկերն է»: Պենտագոնի նախկին վերլուծաբան, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ պատժամիջոցները հիմնականում վերաբերում են Ռուսաստանի նավթարդյունաբերական ոլորտին եւ ուղղակի Հայաստանին չեն կարող վնասել: Միեւնույն ժամանակ. «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ աճող լարվածությունը, որը կարող է լայնածավալ առեւտրային պատերազմի վերածվել, Հարավային Կովկասում ոչ մի երկրի շահերից չի բխում»: Լարվածության պատճառով Ռուսաստանը կարող է նաեւ պահանջել իր հետ մի դաշինքում գտնվող երկրներից սահմանափակել կապերը Արեւմուտքի հետ. «Այսպես, Ռուսաստանը կարող է պահանջել հարեւաններից կողմնորոշվել եւ հետեւել իր վարած քաղաքականությանը: Այս դեպքում Հայաստանը կարող է բարդ իրավիճակում հայտնվել»: Ամերիկյան փորձագետների խոսքով սակայն, ԱՄՆ-ի ազդեցիկ հայ համայնքը կփորձի երաշխավորել, որ Ռուսաստանի հետ լարվող հարաբերությունները եւ այդ երկրի դեմ ընդունված ամերիկյան պատժամիջոցները չվնասեն Հայաստանին, առավել եւս, որ դրանք ի սկզբանե ուղղված են եղել միայն Ռուսաստանի դեմ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am