Թելման Քալաշյանին իր ավտոմեքենայով փախցրել է 67-ամյա հորեղբայրը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Շամիրամ գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված   սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։ Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձին փախցրել է վերջինիս հորեղբայրը։ Այսպես՝ 2017թ. օգոստոսի 1-ին  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ ըստ նախնական քննության տվյալների` 1967թ. ծնված Թելման Քալաշյանը, մուտք է գործել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահ, որտեղ այդ պահին տեղի է ունեցել  եզդիների «Խեր» ազգային ծիսակատարությունը,  հայհոյել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից 4 –ը մահացել են, 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքից անմիջապես հետո Թ.Քալաշյանը   դիմել է փախուստի, ինչը փորձել է կանխել սգո սրահում ներկա գտնվողներից մեկը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով հետապնդելով նրան։ Շամիրամ գյուղի սկզբնամասում հասել և իր ավտոմեքենայով հարվածել է Քալաշյանի  վարած ավտոմեքենային, ինչի հետևանքով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մտել հարակից դաշտ և կանգնել: Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ գտնվող հրազենով  կրակոցներ է արձակել իրեն հետապնդող անձի ուղղությամբ: Սակայն վերջինս խուսանավել է: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝  Թ.Քալաշյանին իր ավտոմեքենայով նշված վայրից փախցրել է նրա հորեղբայրը, ով սգո սրահում ներկա է գտնվել նշված արարողությանը և ականատես եղել կատարված հանցագործությանը։ Հորեղբորը՝ 67-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել օպերատիվ-որոնողական միջոցառումները՝  առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող  Թելման Քալաշյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։   ՀՀ քննչական կոմիտե 

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am