Հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական լեզվի կարգավիճակ տրվի

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերջերս Ռուսաստանի բարձրաստի­ճան պաշտոնյա Վոլոդինը մեզ տե­ղեկացրեց, որ եթե Հայաստանի պետական երկրորդ լեզուն ռուսերենը լի­ներ, ապա հայ վարորդներն էլ ղրղըզ, ուզբեկ ու ղազախ վարորդների պես Ռուսաստանում ավտոմեքենա վարելու ու ավ­տոմեքենա վարելով եկամուտ ստանալու հնարավորություն կունենային: Այս փաստը Հայաստանում բուռն քն­նարկումների, ավելի ճիշտ՝ բուռն քննադատությունների տեղիք տվեց: Նույնիսկ մեր ամենահիվանդագին ու ամենածայրահեղական ռուսամետները նպատակահարմար ու տրամաբանական չհամարե­ցին, որ ռուսաց լեզուն Հայաստանում կա­րող է երկրորդ պետական լեզու հռչակվել: Ճիշտ է, Հայաստանում ռուսամետներն ու ռուսասերները քչություն չեն անում, բայց դա, պարզվում է, բավարար չէ, որպեսզի ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ պե­տական լեզու հռչակվի: Ավելի տրամա­բանական կլիներ, եթե ռուսները Ուկրաի­նայի իշխանություններից պահանջեին ռուսաց լեզուն Ուկրաինայի երկրորդ պե­տական լեզու հռչակել, սակայն հասկա­նալի պատճառներով դա չեն անում, չնայած Ուկրաինայով ռուսները չափա­զանց լուրջ քանակություն են կազմում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, եթե առողջ տրամաբանությամբ առաջնորդվենք, ավելի շուտ հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական երկրորդ, երրորդ կամ չգիտեմորերորդ պե­տական լեզվի կարգավիճակ տրվի, որովհետև հայերը Ռուսաստանում նույնիսկ տոկոսային առումով ավելի շատ են, քան ռուսները՝ Հայաստանում: Եվ ընդհանրապես՝ ինձ հայտնի չէ աշխարհում որևէ երկիր, որտեղ ավելի քիչ ռուսներ ապրեն, քան Հայաստանում: Դա նույնպես հիմք է, որպեսզի Հայաստանի բարձրաստիճանները հակադրվեին Վյաչեսլավ Վոլոդինին»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am