«Արմենիա» TV-ի պահանջով փոխվել է «Միսս Հայաստան 2017» մրցույթի անվանումը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Միսս Հայաստան 2012» մրցույթից անցել է 5 տարի, սակայն վարկանիշային բումը, որն առաջացրեց դրա նախընտրական փուլը, մինչ օրս համացանցային տիրույթի թոփ «զվարճանքներից» է։ Օգտատերերը «պեղում» են կադրերը, դարձնում մեմեր ու սկսում ծաղրել և մրցույթի կազմակերպչին, և մասնակիցներին։ Այսպես հեղինակազրկվեց գեղեցկության թերևս ամենակարևոր մրցույթներից մեկը՝ «Միսս Հայաստանը», որի կազմակերպչական գործերը 16 տարի վստահված են եղել «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ին։ Ուղիղ 5 տարի հետո՝ 2017 թվականին «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը որոշեց «փրկել» մրցույթի վարկանիշը, իսկ «փրկարարական աշխատանքներն» առանց խոչընդոտների չանցան։ Ի՞նչ խոչընդոտներ առաջացան ու ի՞նչ աղմուկ բարձրացավ Սեպտեմբերի 24-ին կայանալիք «Միսս Հայաստան 2017» մրցույթի վերաբերյալ քննարկումներն ու հրապարակումները չեն դադարում այն բանից հետո, երբ Hraparak.am-ը գրեց, որ «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար։ Դատական պրոցեսը սկսվեց հուլիսի 25-ից։ «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ի պահանջը մեկն է․ օրինական ճանապարհով արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի կիրառումն ու չեղյալ համարել մրցույթը։ Հայցվորի միջնորդությունը բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին, որով Գոհար Հարությունյանին արգելվել է ցանկացած ձևով «Միսս Հայաստան» ապրանքային նշանի օգտագործումը, ինչպես նաև «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: Կազմակերպության փաստաբան Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նախքան դատական պրոցեսի մեկնարկը, կապ են հաստատել Գոհար Հարությունյանի հետ, ապա առաջարկել են համագործակցել․«Վստահորդս կապնվել է և առաջարկել համագործակցել․ կոնկրետ լիցենզային պայմանագրով թույլատրենք ապրանքային նշանի օգտագործում»,-նշում է փաստաբանը։ Մինչդեռ Գոհար Հարությունյանն առաջարկը մերժել է։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չհամաձայնելու միակ առիթը այն է եղել, որ իրենց կազմակերպած մրցույթները պրոֆեսիանալ չեն․ «Ես իրենց ասացի՝ այն, ինչ դուք անում եք, որևէ քաղաքացի չի հավանում և պրոֆեսիոնալ չէ։ Ես չեմ կարող անել այն, ինչ իրենք են անում։ Ես ունեմ իմ գաղափարները։ Իսկ մենք հիմա ամեն ինչ անում ենք բարձր մակարդակով, մրցույթն էլ անպայման կայանալու է։ Այն, որ իրենք դիմել են դատարան մրցույթը հենց այսօր կասեցնելու պահանջով, դատավորի կողմից մերժվել է, քանի որ անհիմն է»,-ասաց Գոհար Հարությունյանը։ Չնայած պետռեգիստրի պետն է թույլտվությունը տվել, բայց մրցույթի անունը փոխել են «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն Մտավոր սեփականության գործակալությունում սահմանված տասը տարվա ժամկետով գրանցված «Միսս Հայաստան», ինչպես նաև՝ «Miss Armenia» ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքներ ունի։ Իսկ Գոհար Հարությունյանը մամուլի ասուլիսների ժամանակ, հարցազրույցներում չէր զլանում օգտագործել այդ անվանումը։ Սակայն բարձրացված աղմուկից հետո Գոհար Հարությունյանը հարցազրույցներում սկսեց օգտագործել մեկ այլ՝ «Միսս Արմենիա» անվանումը։ Լավատեղյակ աղբյուրները մեզ հայտնեցին, որ նա, նախքան դատական պրոցեսի մեկնարկը, հուլիսի 12-ին փոխել է հիմնադրամի անվանումը՝ գրանցելով որպես «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամ, իսկ մրցույթն էլ վերանվանվել է «Միսս Արմենիա 2017»։ Թե որքանով է այս անվանափոխությունը կապված դատական «քաշքշուկների» հետ, Գոհար Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած իր բազում հայտարարություններին, թե անվանումը չի փոխվելու, այն փոխվել է․ «Մեր գործերը, երբ որ պետռեգիստրում էր, ես առաջինը պետռեգիստրի պետի հետ եմ հանդիպել, որը մեզ տվել էր «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանման օգտագործման հնարավորությունը։ Սակայն ընթացքում, երբ որ մենք համաձայնության եկանք «Արմենիա» հեռուստաընկերության հետ, ընթացքում անվանումը փոխեցինք «Միսս Արմենիա», քանի որ հեռուստաընկերության պահանջներից մեկը դա էր, և գրանցման վերջին փուլում մենք փոխեցինք անվանումը, ու դա բացարձակ կապ չուներ դատական պրոցեսի հետ, թեպետ մենք, եթե «Արմենիա» հեռուստաընկերության պահանջը չլիներ, կարող էինք հեշտությամբ օգտագործել «Միսս Հայաստան» անվանումը»։ Մրցույթի մյուս կազմակերպիչները տեղյա՞կ են դատական քաշքշուկներից Թեմայի վերաբերյալ մենք զրուցեցինք նաև դիզայներ Գևորգ Շադոյանի հետ, ով նաև մրցույթի կազմակերպչական գործերով է զբաղվում և տնօրենների խորհրդի անդամ է։ Շադոյանը նշեց, որ հիմա իրենք լարված գրաֆիկով են աշխատում ու ժամանակ նույնիսկ չունեն իրավական հարցերով հետաքրքրվելու։ Նա նշեց, որ տեղյակ է ու տեղյակ է նաև, որ ամեն ինչ օրինական է։ «Անունը «Միսս Արմենիա» է, օրինական գրանցված է, էնպես չի, որ ապօրինի է։ Մեզ ասվեց՝ պիտի շարունակվի մինչև վերջ։ Հարցին՝ գուցե աջակցող նախարարությունների՞ (մշակույթի և սփյուռքի) կողմից է ասվել, դիզայները պատասխանեց․ «Ես էդ հարցերից տեղյակ չեմ, ես իրենց հետ՝ նախարարությունների, շփում չունեմ, չգիտեմ, մենք տնօրեն ունենք՝ Գոհարը, եթե մի բան պետք է հասկանանք, Գոհարից ենք իմանում, ինքն է տեղեկացվում։ Հետաքրքրվեցինք նաև՝ հիմա կազմակերպչական աշխատանքներն առանց խոչընդոտների՞ են ընթանում, Շադոյանը նշեց․ «Ինչ-որ ինձ վստահել են, ես դա անում եմ»»; Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am