Էլեկտրոնային քվեարկության համակարգ վաճառողները այսօր Հայաստան են ժամանելու
Հայկական ժամանակի տեղեկություններով, այսօր Հայաստան են ժամանելու եվրոպական այն ընկերության ներկայացուցիչները, որից իշխանությունները պետք է գնեն ընտրությունների ժամանակ կիրառվելիք էլեկտրոնային քվեարկության համակարգը։ Մեզ չհաջողվեց պարզել այդ ընկերության անունը, բայց նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացին ծանոթ գործիչներից մեկը փոխանցեց, որ այն էլեկտրոնային քվեարկության համակարգ Է մշակել նաև ԱՄՆ-ի ու եվրոպական մի քանի երկրների համար։ Խումբն այստեղ պետք Է հանդիպի ԸՕ-ն գրող աշխատանքային խմբի և իշխանությունների հետ՝ քննարկելու մշակվող համակարգի մանրամասները։ Մեր տեղեկություններով, եթե նախկինում իշխանությունները քննարկում Էին ընտրության բոլոր գրանցվելու և քվեարկելու փուլերում Էլեկտրոնային համակարգ ներդնելու հարցը, հիմա կանգնել են այն միայն քվեարկության փուլում կիրառելու տարբերակի վրա»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
