Անօրինական է. Նինա Կարապետյանցի նկատմամբ սանկցիա կիրառվեց
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստին ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ սանկցիա կիրառվեց։ Նիստը սկսվելուց առաջ Կարապետյանցը կրկին չկարողացավ իր պայուսակով մտնել նիստերի դահլիճ, քանի որ դատական կարգադրիչները նրանից պահանջում էին բացել պայուսակը, ինչը Կարապետյանցը համարում է խուզարկություն։ Տաթևիկ Գրիգորյանը կարգադրեց քաղաքացիներին հատկացված նստարաններին նստած Կարապետյանցին զբաղեցնել այն հատվածում, որը նախատեսված է դատավարության կողմերի համար: Փաստաբանը գնաց դատավարության մասնակիցների համար նախատեսված հատվածը եւ հայտնեց, որ իր ներկայությունն այդտեղ անօրինակ է, քանի որ ինքը նիստերի դահլիճ մտնել է որպես քաղաքացի:
