Միտումնավոր թույլ չեք տալիս ներս մտնել․ Ժիրայր Սեֆիլյան
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կարդաց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանի նամակը, որտեղ փաստաբանը նշել էր, որ չի կարող ներկայանալ այսօրվա նիստին, քանի որ այլ գործերով դատական նիստի է մասնակցում։ «Արա Զաքարյանը չի կարող իրականացնել Սեֆիլյանի պաշտպանությունը, քանի որ երեք նիստ է՝ ինչ բացակայում է։ Նիստերի դահլիճ բերել Սեֆիլյանին .արդյոք ունենք այլ պաշտպան։ Դատարանը գիտի իր պաշտպանների անունները և հրաժարվեց այլ պաշտպան ունենալուց:Դուք քաջ ծանոթ եք՝ ովքեր են իմ պաշտպանները, բայց դուք միշտ նրանց միտումնավոր թույլ եչք տալիս ներս մտնել։ Ես արգելում եմ նրանց իմ բացակայության ընթացում ներկա լինել նիստին»,ասաց նախագահող դատավորը: Դատարանը Սեֆիլյանին կրկին հեռացրեց նիստերի դահլիճից, որից հետո, ապակուց այս կողմ լարված իրավիճակ ստեղվեց՝ ներկա գտնվողների և կարգադրիչնեի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Այսօրվա նիստին 7 ամբաստանյալներից ներկա էր միայն Հովհաննես Պետրոսյանը, որը Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է։ Իսկ մյուսներին դատարանը հեռացրել էր դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։
