Անհանգստացած են ՄԻԵԴ սահմանած պահանջների ապահովման հարցերով

Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են խափանման միջոց կալանավորման օրինականության և հիմնավորվածության, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման գործնական խնդիրները: Հուլիսի 3-ին դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստում  Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրավապահ գործունեության ընթացքում նշված հիմնարար կոնվենցիոնալ իրավունքների ապահովման առանձնահատուկ կարևորությունն ընդգծելուց հետո  ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբերի կողմից նախորդ մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրվել և վեր են հանվել այս ոլորտում առկա գործնական խնդիրները և առաջարկվել հստակ  լուծումներ: Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքը և ներպետական իրավական կարգավորումները: Հատուկ ուշադրության և վերլուծության են արժանացել Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԴ վճիռներում արձանագրված իրավիճակներն ու խախտումները՝ փաստելով, որ դրանք հետևանք են նաև կալանավորման հիմքերի պարզմանն ու հիմնավորմանն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև նման փաստական տվյալների տիրապետելու դեպքում, անհետևողականության կամ չիմացության պատճառով խափանման միջոց կալանավորում կիրառելու բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում քննիչի կողմից դրանք միջնորդության մեջ չարտացոլելու և չվերլուծելու: Մանրամասն վերլուծվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի՝ եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված վճռներում արձանագրված խախտումների պատճառները: Հատուկ կարևորվել է վկաներին դատարան ներկայացնելու ուղղությամբ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու և որպես նշված իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիք՝ դատավարության ավելի վաղ փուլերում դրա իրացման անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարևորել է վեր հանված խնդիրների և ՄԻԵԴ ձևավորած չափանիշների համադրությամբ սահմանված կառուցակարգերի անշեղ պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով դրանց խախտման դեպքում իրավասու պաշտոնատար անձանց պատասխանատվության անխուսափելիությունը: Կոլեգիայի նիստին մասնակցել և քննարկված հարցերի շուրջ դիտարկումներով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված ուղեցույցները կուղարկվեն քննություն իրականացնող համապատասխան մարմիններ և կտեղադրվեն ՀՀ դատախազության պաշտոնական կայքում: ՀՀ դատախազություն

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am