Քաղցած ժողովուրդը կանգնած է սննդի դատարկ պահեստների դիմաց` ալյուրի զուր սպասումներով. Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում. aliq.ge

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 22-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» պարբերականներում, 1916 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:

Ժողովրդական թերթիկ 1916/09/30 #685 Թիֆլիս, սեպտեմբերի 30, 1916թ.

Հայաստանի հարցը Պարոն Մագիստրոսի նամակը, ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի հայության մոտ տարբեր կարծիքներ է առաջացրել եւ անհնար էր, որ այդպես չլիներ: Մագիստրոսը այնպես կտրուկ դրեց Օսմանյան Հայաստանի ինքնավարության հարցը և նույն` կտրուկ կերպով էլ բացառեց այն, որ չէր կարող դժգոհություն չառաջացնել հայ ինքնավարների մոտ: Դժգոհներից մեկը պարոն Ջիվելեգովն է: Հնարավոր է ինքնավարների ծրագրերը տարբերվեն, նրանց միջև վերջնական համաձայնություն չլինի, սակայն մի բանում գոնե բոլոր ինքնավարները համակարծիք են․ բոլորն անհրաժեշտ են համարում Օսմանյան Հայաստանին ինքնավարություն տալը: Դա անհրաժեշտ է, որովհետև Ռուսաստանը և իր դաշնակիցները պայքարում են փոքր ազգերին ազատագրելու համար և հայերն էլ նման ազգ են, այնպես չէ՞: Ի վերջո, անհրաժեշտ է, քանի որ Հայաստանը պայքարում էր ազատության համար։ Շատ արյուն է հոսել եւ այդ ամենին փոխհատուցում է պետք: Այսպիսին են այն ընդհանուր մոտեցումները, ինչի արդյունքում հայերը ինքնավարություն են պահանջում: 

Պատերազմի սկզբնական շրջանում ճիշտ այսպես էր դրված Հայաստանի հարցը և Ռուսաստանի հասարակական և քաղաքական շրջանակները կոնկրետ ոչինչ չէին ասում: Միայն վերջին ժամանակաշրջանում Միլյուկովը` նոր, ավելի որոշակի բանաձև տվեց Հայաստանի հարցին: Հստակ է, որովհետև շատ պարզ բանաձև է: Նա մասնավորապես հայտարարել է. անհրաժեշտ է` ոչ թե ինքնավարություն, այլեւ միացում: Այս բանաձևը, չնայած իր պարզությանն ու որոշակիությանը, դեմ է հայերի` նունպես պարզ և որոշակի բանաձևին՝ Հայաստանի ինքավարությանը: 

Ռուսների համար առաջին փոփոխությունն արեց Միլյուկովը, հայերի մեջ՝ Մագիստրոսը, սակայն, քանի որ հայերի շրջանում դեռևս ինքնավարության կողմնակիցներ կան, վերջինների և միացման կողմնակիցների միջև վեճ է ծագել:

Հայրենիք 1916/10/5 #452 Այվալից փախստականներին Միտիլյան կղզում ասել են, որ օսմանցիները Կոնստանդնուպոլսում ձերբակալել են հույների պատրիարքին, շատ հոգևորականների, ինչպես նաեւ 500 հայտնի, ազդեցիկ հույն գործիչների: Ժողովրդական թերթիկ 1916/10/07 #690  Հայկական «Արև» թերթը, որը լույս է տեսնում Եգիպտոսում, հետևյալ տեղեկություններն է փոխանցում Օսմանյան կայսրությունից քշված հայերի մասին: Կոնիայում և Էրեիլում 400 ընտանիք կա: Նրանց պաշտպանում է Կոնիայի «Չելեբը» (ղեկավարը): Բազանթ քաղաքում 200 ընտանիք կա, իսկ Ռաջոդոյում՝ 1.500 հայ, որոնց օգնում է տեղի հայ բնակչությունը: Գամա և Գոմի քաղաքում մոտ 20 հազար հայ կա, ովքեր ապրում են իրենց աշխատանքով: Դամասկոսում 7 հազար հայ է գտնվում, ովքեր արդեն տեղավորվել են: Երուսաղեմում 30 հազար հայ կա, որոնց մասին հոգ է տանում Ստամբուլի նախկին պատրիարք, արքեպիսկոպոս Օրմանյանը: Սրանից բացի, 10 հազար հայ, 20-40 տարեկան, աշխատում են երկաթգծի շինարարության վրա: Հայոց կաթողիկոսը մինչ պատերազմի սկիզբը՝ 1916 թվականի սեպտեմբերի 1-ը, «Արարատի» տեղեկացմամբ, հայ փախստականներին է ուղարկել 2.558.869 մանեթ: Վրաստան 1916/10/8 #223 Թեհրանից «Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ մի կողմից Պարսկաստանի ժամանակավոր կառավարության, մյուս կողմից օսմանա-գերմանական կառավարությունների միջև ռազմական և ֆինանսական համաձայնագիր-դաշինք է կազմվել: Այս համաձայնագրի ուժով Պարսկաստանը պետք է զինի 40 հազար ժանդարմ: Թեհրանից փախած հայերին վերադարձնում են հետ: Թեհրանում ժանտախտ է: Հայոց կաթողիկոսը փախստականների համար 2.558.869 մանեթ է ստացել: Հայրենիք 1916/10/9 #455 Մոտ ապագայում հայ եպիսկոպոս Թորգոմը կուղևորվի Աբաշեթ, Հնդկաստան և Իավա կղզի: Նրա նպատակն է նվիրատվություններ հավաքել հայերի համար: Հայոց կաթողիկոսն օրհնության գիր է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին: Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի նախագահին` հայերին ցուցաբերած օգնության համար։ Վրաստան 1916/10/12 #226 Հայերի միջև Փախստականների նոր ալիքները Կառավարությունն անհրաժեշտ է համարել, որ փախստական հայերին հյուրընկալեն Խնուսից, Երզնկայից, Բայբուրթից, Կարսի նահանգից և այլ վայրերից: Ասում են՝ մեծ թվով փախստականներ են հայտնվելու Կարսի նահանգ: Աքսորվածների պատասխանատու գեներալ Թամամշևը հետեւյալ հարցն է ուղղել Հայկական կենտրոնական կոմիտեին` «Պարտավորվո՞ւմ եք այս ժողովրդին տիրություն անել»: Կոմիտեի համաձայնությունը տրված է և ծախսերի վերաբերյալ աշխատանք է տարվում: Գումարի ուշացում Գեներալ Թամամշևի հրամանով Հայկական կենտրոնական կոմիտեին կտրվի 315 հազար մանեթ, ինչը կօգտագործվի հայ որբերի ապաստանների՝ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ծախսերը հոգալու համար:

Վրաստան 1916/10/14 #228

Էջմիածին

Թբիլիսիում ստացված տեղեկությունների համաձայն՝ բոլոր տեսակի ընտանի կենդանիների թվաքանակը նվազել է, ինչի հետևանքով մեծ գնաճ է: Շաքար ընդհանրապես չկա, իսկ մեկ փութ անորակ հացն արժե 15-20 կոպեկ, մեկ փութ նավթի դիմացի տալիս են 20 թեթրի, սակայն նավթ չկա:

Հայկական կենտրոնական կոմիտեն սեպտեմբերի 14-ին աքսորվածների համար Թբլիլիսիից տարբեր պահեստներ է ուղարկել.

1) Աղստաֆա՝ 4 վագոն ալյուր, 2) Գումբար՝ 4 վագոն ալյուր, 3) Գանջա՝ 2 վագոն, 4) Իգդիր՝ 4 վագոն, 5) Վաղարշապատ՝ 3 վագոն, 6) Ղարաքիլիսա՝ 2 վագոն, 7) Երևան՝ 3 վագոն, 8) Սարիղամիշ՝ 1 վագոն: 

Բացի դրանից, Ստավրոպոլից գնած ալյուրը ուղարկվել է․

1) Սարիղամիշ՝ 3 վագոն, 2) Էրզրում՝ 2 վագոն, 3) Ղարաքիլիսա՝ 3 վագոն, 4) Էջմիածին՝ 5 վագոն, 5) Վամարլա՝ 2 վագոն, 6) Իգդիր՝ 3 վագոն: 

Կոմիտեն նաև ձեռք է բերել և ուղարկել 6 վագոն նավթ:

Փախստականների համար գումարի փոխանցում

Գեներալ Թամամշևը հրաման է արձակել Քաղաքների միության բաժնին փոխանցել 500 հազար մանեթ՝ աքսորվածների ծախսերը հոգալու համար:

Ալյուրի ձեռք բերում

Հայկական կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների համար ռազմական սնունդ գնող պարոն Դանիլևսկին 19 վագոն ալյուր է հատկացրել Եկատերինոդարում: Կոմիտեն փորձում է վագոններ գտնել և տեղափոխել ալյուրը: Հայկական կենտրոնական կոմիտեի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Կամարլիում սնունդը պակասել է: Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիից ուղարկված ալյուրը դեռևս տեղ չի հասել:

Վրաստան 1916/10/18 #231

Գեներալ Թամամշևի հայտարարությունը

Կովկասյան ճակատի փախստականների գլխավոր հոգեբարձու գեներալ Մ. Թամամշևը հայտարարում է. «Ռուսաստանի՝ Օսմանյան կայսրության դեմ պատերազմը 2 տարի շարունակ պահանջեց ունեցած միլիոնները ծախսել: Այս գումարը հայ փախստականներին տեղավորելու համար էր նախատեսված, որոնք մեծ ալիքով Օսմանյան կայսրությունից Ռուսաստան ներխուժեցին` որպես թուրքահպատակներ: Ծախսերն այս պահին կազմել են 25 միլիոն մանեթ և այս թիվն օրեցօր աճում է, ռուսական զորքի` Օսմանյան կայսրության տարածքում առաջխաղացման հետեւանքով: Արդյունքում փախստականների ալիքն է՛լ ավելի է ուժգնանում: Այժմ կովկասյան ճակատում օգնություն պետք է ապահովվի, դեռևս միայն 200 հազար հայ փախստականի, եթե չհաշվենք այլազգի փախստականների համար: Ռուսաստանի կառավարության հոգածությամբ, այժմ նրանց համար ստեղծվել են սննդի կետեր, պահեստներ, հիվանդանոցներ, դպրոցներ և ապաստաններ երեխաների համար: Բացի դրանից, փախստականներին սնունդ է տրվում և բնակարանի գումար, հագուստ և ներքնազգեստ: Հայրենիք վերադառնալու ժամանակ նրանց վարկ է տրամադրվում` ընտանիքները վերականգնելու, սերմնացու, ապրանք և գյուղատնտեսական պարագաներ ձեռք բերելու համար: Սրանից զատ հայ մտավորական փախստականներին կառավարության կողմից տրվում է 3 միլիոն մանեթի երկարաժամկետ վարկ:

Վրաստան 1916/10/23 #236

Հայկական կենտրոնական կոմիտեն քննարկել է պատերազմից տուժած կարիքավորների՝ իրավիճակի մասին պատգամավոր Չխենկելիի կողմից հավաքագրած տեղեկությունները և որոշել անհապաղ այնտեղ ուղարկել իր հոգաբարձուին, ով իր հետ 5 հազար մանեթ և տաք հագուստ կտանի առավել կարիքավորների համար:

Մեծ գումար

Նախարարների խորհրդի որոշման համաձայն, փոխարքան 300 հազար մանեթ վարկ է տվել Հայկական բարեգործական միությանը՝ թուրքահպատակ հայ գյուղացիներին, արհեստավորներին և առևտրականներին օգնելու: Այս գումարից, նշված հասարակության հրամանով, հայ գրողների միությանն է տրվել 10 հազար, և 15 հազար մանեթ` աքսորված գրողներին: Մնացած 275 հազարը Արտակարգ կոմիտեն պետք է բաշխի պատշաճ կերպով: Այս կոմիտեի կազմում կլինեն «Պաստամատույց» բարեգործական և գրողների միության հասարակական կառույցի ներկայացուցիչները: Կոմիտեն կգործի Երևանում:

Հայկական բարեգործական միությունը մեկական վագոն շաքար է ուղարկել Երևան, Գյանջա և Գումբար՝ հայ փախստականներին բաժանելու:

Վրաստան 1916.10.28 #240

Աքսորվածների կարիքները

Քաղաքների միության բաժնին Իգդիրից տեղեկացնում են, որ աքսորված հայերը սննդի, հագուստի և այլ տիպի օգնության կարիք ունեն: Նրանց շրջանում բազմաթիվ հիվանդություններ են գլուխ բարձրացրել:

Սերմնացուի և սննդի փոխանցումը

Բաքվի հայկական հասարակական կազմակերպությունները որոշել են ցածր գնով ցորեն հատկացնել Գյանջայի, Երևանի և Կարսի 1000 գյուղերի:

Հայկական բարեգործական միության և կենտրոնական կոմիտեի ղեկավար Արությունովը տեսել է սենատոր Ն.Դ. Չապլինին և հակիրճ զեկուցել հայ փախստականների, ապաստարանների և դպրոցների վերաբերալ: Ապաստարաններում տեղավորված են 7 հազար մարդ, ճիշտ այնքան, որքանի համար գումար են ստանում, իսկ դպրոցներում 9 հազարի փոխարեն 20 հազար երեխա կա: Սենատորը օգնություն է խոստացել Տատիանայի կոմիտեի կողմից և նշել, որ կայցելի դպրոցներն ու ապաստարանները:

Ժողովրդական թերթիկ 1916/10/28 # 703

Ինչպես Իգդիրից տեղեկացնում են հայկական կենտրոնական կոմիտեին, Վանի կողմերում սաստիկ սով է: Քաղցած ժողովուրդը կանգնած է սննդի դատարկ պահեստների դիմաց` ալյուրի զուր սպասումներով: Իգդիրի պահեստից այնտեղ է ուղարկվել այն, ինչ հնարավոր է եղել՝ 500 փութ ալյուր, 502 փութ շաքար և 1000 փութ թեյ: Ալաշկերտից, Բայազետից հայկական կենտրոնական կոմիտեին տեղեկացնում են, որ այնտեղ սնունդը պակասել է, փախստականների շրջանում սով է։

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am