Դիրքերից իջնելուց հետո Առուշ Առուշանյանը առաջին հարցազրույցն է տվել․ ինչ մանրամասներ է պատմում նա

Հրապարակի հարցազրույցը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ

- Պարոն Առուշանյան, կմանրամասնե՞ք, թե այս պահին Սյունիքում ինչ իրավիճակ է:

- Այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է: Երեկ ժամը 4-ից հետո իրավիճակը հանդարտվել է: Էս պահին կրակոցներ չկան:

- Իսկ ո՞ր պահից դադարեցին կրակոցները:

- Ժամը կոնկրետ չեմ ֆիքսել, բայց երեւի ժամը 14-ին, ժամը 4, 5, 6... կոնկրետ էդ ժամանակ է դադարել:

- Միակողմանի՞ է կրակը դադարել: Այսինքն` միայն ադրբեջանակա՞ն կողմն է դադարել կրակել, թե՞ մենք նույնպես:

- Կրակում են` կրակում ենք:

- Իշխանական շրջանակները, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեցին, թե հրադադար է կնքվել, Ձեզ հրադադարի մասին տեղեկություն տվե՞լ են:

- Ոչ, Ձեզնից եմ այդ մասին լսում:

- Լուրեր տարածվեցին, թե Դուք առաջնագծում եք: Ո՞ւմ հետ եք սահման գնացել:

- Նախ՝ ուզում եմ ասել. մեծագույն սխալ է, որ մարդիկ ռազմի դաշտ են գնում եւ կանխավ այդ մասին տեղեկացնում են: Այսինքն` թշնամին կոնկրետ իմանում է նման իրադարձությունները: Մեր մեդիադաշտում չգիտեմ որ կայքն է սլիվ արել, որ մենք առաջնագիծ ենք գնացել: Բնական է, որ պետք է գնայինք, դա գլուխ գովալու եւ ոչ էլ հպարտանալու թեմա չէ: Մեր հողն ա, մենք պետք ա պաշտպանենք, բայց ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ նշում են, թե որ հատված ենք գնացել, ինչ ձեւով եւ այլն, դա սխալ է, հենց սա էլ նպաստել է, որ կոնկրետ մեր պոստի վրա ավելի շատ են կրակել: Ինչ վերաբերում է, թե ում հետ ենք գնացել, մենք համալրվում ենք բանակային առաջին կորպուսի մեջ, եւ նրանք են նշում, թե կոնկրետ որ հատվածում կա խնդիր, եւ որ հատվածում լինելն է ճիշտ: Բնականաբար, եղել ենք ամենաթեժ կետում:

- Ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր տեղը` կոորդինատները, կոնկրետ տրվել են Ադրբեջանին:

- Ես երեկ եմ այդ մասին իմացել, երբ արդեն քաղաքում էի: Ադրբեջանական կայքերը գրել էին, որ մեզ տեռորիստ են ճանաչում... Մեծ սխալ է, որ մեդիադաշտում կոնկրետ հրապարակումներ են արվում, թե ով ուր է գնացել: Ես հասկանում եմ, որ դա կարող է նաեւ մոտիվացնել մարդկանց, բայց որ կոնկրետ նշվի, թե ով որ հատված է գնում, մեծագույն սխալ է: Ես միայն մեր մասին չեմ խոսում, այլ, առհասարակ, երեւույթի մասին:

- Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները պատրաստվում էին կտրել Սյունիքի միջանցքը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջին կորպուսի շնորհիվ հաջողվեց կանխել թշնամուն:

- Բանակն իր խնդիրը պատշաճ կատարել է, անխոս: Հակառակն ասելը սրիկայություն կլինի, ես այդպես եմ կարծում: Մարդիկ անմնացորդ արել են ամեն ինչ: Մի մասը զոհվել է, մյուս մասը` վիրավորվել, բայց տղամարդավարի կանգնել են բոլորը:

- Մամուլը գրեց, որ Դուք Իշխանասարի հատվածում եք եղել, նաեւ գրվեց, որ Իշխանասարից դիրքային կորուստներ ենք ունեցել: Ի՞նչ դիրքային կորուստների մասին է խոսքը: Հաջողվե՞լ է վերականգնել այդ կորուստները:

- Այո, եղել եմ այդ հատվածում, դիրքային կորուստ եղել է, հետո հետ ենք բերել: Երբեք հող կորցնելը դատավճիռ չէ, մի քանի մետր՝ էս կողմ, մի քանի մետր` էն կողմ: Մեր ազգի պրոբլեմն այլ է: Պետք է գիտակցենք, որ էս կյանքում միշտ էլ պատերազմներ եղել են: Դա կյանքի օրենքն է: Պետք է փորձենք ժողովրդի մեջ խիզախություն ներարկել, որ պետք է կռվենք, պետք է կանգնենք, մեզնից որոշները պետք է գուցե նաեւ մեռնեն, իրենց կյանքը տան: Աշխարհի բոլոր ազգերն էլ կռվել են ու կռվում են: Մենք պետք է սա գիտակցենք եւ դավաճանական խոսքեր չասենք, թե մեր տեղը վատն է, մեր դիրքը վատն է: Մեր տեղն ամենալավն է: Սա Աստծո պարգեւն է մեզ: Մենք պարտավոր ենք այն պահել մեր արյան գնով: Հազարամյակներ շարունակ մեր մեծերը կռվել ու պայքարել են մեր հողի համար, եւ մենք էլ պետք է շարունակենք նրանց գործը մինչեւ վերջ: Նաեւ կա մի արտահայտություն, թե ես գնում եմ կռիվ՝ սպանվելու եմ: Եկեք Աստծո փոխարեն չորոշենք: Բարձրյալն է որոշում` ով է մեռնում եւ ով է ապրում: Պետք է բոլորս լինենք սահմանում, կռվենք մինչեւ վերջ, հարկ եղած դեպքում սա յուրաքանչյուր հայի առաքելությունն է պարզապես:

- Իշխանասարի մասին Հայաստանի իշխանություններն ասում էին, թե դա ընդամենը մի սար է, որի վրա ամբողջ տարին ձյուն է նստած, հո դրա համար պատերազմ չե՞նք անելու:

- Յուրաքանչյուր սանտիմետրի համար մենք պետք է կռվենք, որովհետեւ միշտ դիմացից հարվածողն անում է գործի ուղիղ կեսը: Պետք է հասկանալ, որ մշտապես մենք պետք է առաջին հարվածողը լինենք, դա դիմացինին ճնշելու հոգեբանական ձեւ է: Ապրելու իրավունքը պետք է ձեռք բերել խիզախությամբ եւ արիությամբ, պետք է մտածենք այդ ուղղությամբ: Պետք է ցանկացած սանտիմետրի համար կռվել: Սա ոչ միայն հող է, այլեւ բոլորիս կյանքից թանկ հայրենիք:

- Հարձակումը Ձեզ համար անսպասելի՞ էր, թե՞ նախապես գիտեիք, որ պատերազմը հեռու չէ:

- Եթե նախապես իմանայինք, նախապես կգնայինք դիրքեր:

- Ի՞նչ վնասներ են Գորիսին պատճառել: Լուրեր տարածվեցին, թե անգամ քաղաքն է թշնամին հրետակոծել:

- Այո, քաղաքի մեջ էլ են կրակել, գյուղերում էլ եղել են բազմաթիվ դեպքեր: Կրակել են անգամ խաղաղ բնակչության վրա: Կան նաեւ վնասված տներ:

- Իսկ խաղաղ բնակիչների շրջանում կա՞ն վիրավորներ:

- Պոստերում եղել են նման դեպքեր: Պրոցեսի մեջ գտնվող տղերքին նկատի ունեմ:

- Ձեր կարծիքով` Ադրբեջանի հարձակումն ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան խառն է, որ չեմ կարող ասել հստակ: Պատճառները կարող են տարբեր լինել: Ամբողջ աշխարհը խառն է, եւ մենք էլ պետք է լինենք զգոն: Չպետք է մեր պրոբլեմների համար մեղադրենք ռուսներին, պարսիկներին եւ այլն: Առաջին հերթին մենք ենք մեզ գցում, էդպես չի լինելու, որ գնանք պառկենք, ռուսը կամ ամերիկացին մեր տեղը գան կռվեն: Մեր պրոբլեմները պետք է փնտրենք մեր մեջ եւ հասկանանք, որ պետք է ուժեղ լինել: Կանգնում են ուժեղի կողքը: Կյանքի օրենքն է դա: Պետք է խիզախ լինել եւ թելադրող: Ուժեղի հետ միշտ էլ հաշվի են նստում: Եթե սխալվել ենք, պետք է գիտակցենք, որ ուժեղանալով կարող ենք հասնել այն դիրքերին, որին հայն արժանի է:

- Ձեզ ի՞նչ է թվում՝ կորցրած դիրքերը հնարավոր կլինի՞ վերադարձնել:

- Էս կյանքում անհնարին ոչինչ չկա:

- Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

- Խնդիրը լուծվելու է միայն մի ձեւով` զենքով, թրով եւ ուժով: Եթե մարդիկ գիտակցեն, որ իրենցից շատերն էլ հարկ եղած դեպքում իրենց կյանքը պիտի տան, միայն այդ տարբերակով հնարավոր կլինի կորցրածը վերադարձնել:

- Գորիսից խաղաղ բնակչություն դուրս եկե՞լ է:

- Կյանքի օրենքն է, փախնողներ բոլոր տեղերից էլ միշտ լինում են: Այն մարդիկ, ովքեր Գորիսից դուրս են եկել, անկախ նրանից, թե ովքեր են նրանք` իմ բարեկամը, թե մյուսի, տվյալ մարդկանց պետք է հասարակությունը ճանաչի որպես վախկոտ փախչողներ: Նման մարդիկ խաղաղ պայմաններում իրենց լավ տղու դերի մեջ են պատկերացնում, բայց ես նրանց կասեմ, որ բոլորն էլ գիտեն, որ դուք վախկոտ եք ու տղա չեք: Ով փախնում է, փախնող է: Կապ չունի, թե որտեղից ես փախնում՝ ռազմի դաշտից, թե քաղաքից: Եթե պիտի «կռուտիտներ» անեն, թե մենք մեր կնանիքին ու երեխաներին ենք տարել, ապա ասեմ, որ բոլորս էլ ունենք ընտանիք: 90-ականներին հաղթել ենք, որովհետեւ այն ժամանակ ոչ մի լավ տղու համար ընտանիքի բացակայությունը խնդիր չի եղել: Ընտանիքները մնում էին, լավ տղերքը՝ կռվում: Ասեմ, որ մեծ մասը գիտակցում է, որ տղամարդը պետք է լինի խրամատում:

- Երեկ Երեւանում բողոքի ակցիաներ էին, եթե դրանք ակտիվանան, կգա՞ք այստեղ՝ մասնակցելու այդ գործընթացներին:

- Ոչ: Խրամատը թողնեմ, գամ քաղաքական գործընթացների՞ն մասնակցեմ:

 

դիտվել է 1096 անգամ
Լրահոս
Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am