Զոհերի թիվը 135 է, ցավոք, այդ թիվը դեռեւս վերջնական չէ. Փաշինյան (video)
«Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանք։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը:Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,-սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության: Կարող եմ նշել, որ զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,-ասաց նա:
