Պուտին-Ալիև հանդիպում՝ վաղը. Մոսկվան կանչում է բանակցությունների

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները վաղը բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ կժամանի սահման, որպեսզի պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար։ Իսկ վաղը տեղի կունենա հանդիպում նախագահ Ալիևի հետ »,- Պեսկովի խոսքերն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։

Նկատենք, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը մասնակցում են ուզբեկական Սամարղանդ քաղաքում այսօր մեկնարկող Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Իսկ երեկ ՀՀ կառավարությունից փոխանցել են, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղը այդ գագաթնաժողովին։

Թե ինչպես կանդրադառնա Փաշինյանի՝ Սամարղանդ չգնալը եռակողմ բանակցությունների վրա՝ ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, Պուտինն ու Ալիևը վաղը քննարկեն հայ-ադրբեջանական սահմանային սուր վիճակը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը Երևան կժամանի այսօր երեկոյան, ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին, ապա մեր այսօրվա միջոցառման ավարտին ես կմեկնեմ օդանավակայան և մի խումբ պաշտոնյաների հետ կուղևորվեմ Հայաստանի Հանրապետություն, Միացյալ շտաբի մի խումբ պաշտոնյաների հետ։ Դրանում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, և մինչև այսօր երեկոյան մենք կլինենք Երևանում», - ասել է գեներալը։

Ճեպազրույցում Սիդորովը նշել է նաև, որ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և այն աջակցություն է ստացել կազմակերպության անդամ բոլոր երկրներից։

Միացյալ շտաբի պետի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։ «Եկեք առաջ չընկնենք, սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է նա՝ հավելելով. - «Այսինքն ռազմական ուժ կիրառելու մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում, խոսք չի գնում»։

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։ «Ուստի մենք հուսով ենք, որ գործընթացները կշարունակվեն այս կերպ, դրանք կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման», - հավելել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հակամարտության խաղաղ լուծման հույս ունի, ասել է Սիդորովը։ «Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Ցանկանում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ այն խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել է Սիդորովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք կան Հայաստանի և Ադրբեջանի սահման խաղաղապահ զորակազմ ուղարկելու պլաններ։ «Ռազմական ուժի կիրառման, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, մասին ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր և, ես կարծում եմ, ոչ էլ առաջիկայում խոսք չկա»,- ընդգծել է նա։ Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։ «Մենք հույս ունենք, որ այսուհետ ևս գործընթացները կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի և ուժի կիրառման»,- ավելացրել է նա։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ից վստահեցրել են, որ չնայած Հայաստան-Ադրբեջան սահմանային ռազմական գործողություններին՝ «խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքը Երևանի և Բաքվի միջև շարունակվում է»:

Չնայած ներկա թեժացմանը՝ խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքը Երևանի և Բաքվի միջև չի դադարել, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Սա է գլխավոր առաջնահերթությունը։ Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ, ՌԴ ԱԳՆ-ի հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ին այցելել է Բաքու և սեպտեմբերի 13-14-ին՝ Երևան»։

Նա նշել է, որ քննարկման հիմնական թեման խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումն էր։ Ռուսաստանը ձգտում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները, ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հավաստիացրել է, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն, և հիշեցրել է, որ տարածաշրջանում կարգավորման հիմք են մնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։

Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն կհետևեն հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը, նկատել է Մարիա Զախարովան. «Հրադադարի մասին առաջին պայմանավորվածությունից հետո կրկին փոխհրաձգություններ եղան։ Երեկ նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց»։ Նրա խոսքով՝ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, բոլոր խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2483 անգամ
Լրահոս
«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am