Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը

Հունիսի 21-ին Ազգային ժողովի նիստում պատգամավոր Շաքե Իսայանը, մեջբերելով բնապահպանական հասարակական կազմակերպությունների հիմնավորումները, հարց էր ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկի ջրերի աղբյուրների աղտոտման վերաբերյալ:Վարչպետն ի պատասխան հայտարարել էր, - «Ես կարծում եմ, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու, որովհետև միջազգային էքսպերտների գնահատականներով դա հսկում ենք մենք»: Թե ինչ «Էքսպերտների» միջոցով է կառավարությունը հսկում հայտնի չէ և ոչ մի նման պաշտոնական փորձագիտական խումբ գոյություն չունի: Նման խմբի գոյության մասին հայտարարում է միայն Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն էլ ձևավորել է այդ «անկախ» խումբը: Ինչպես ժամանակին Լիդիանի խիստ թերի ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ տվել դրական եզրակացություն, այնպես էլ նույն Լիդիանի փորձագիտական խմբի հույսին է մնացել հայրենի կառավարությունը:Վարչապետը խոստացել էր նաև ԱԺ պատգամավորին ներկայացնել նյութեր, իսկ եթե պատգամավորը հանքի շահագործման արդյունքում ջրերի աղտոտման ռիսկեր կգտնի` թող իրեն տեղեկացնի։ Պատգամավորն էլ իր հերթին սոցիալական ցանցի միջոցով հայտարարել էր վարչապետից նյութեր ստանալու դեպքում ներկայացնել հանրությանը, ինչը, բնականաբար, չի ներկայացվել: Հստակ իմանալով, որ խոստացված նյութերը չեն ներկայացվելու դրանց բացակայության պատճառով, հիմք ընդունելով այն փաստը, որ վարչապետի խոստումը արդեն երկրորդ ամիսն է չի իրականացվում` Civil Voice ՀԿ-ն կոչ է անում վարչապետին` չփնտրել անփնտրելին, իսկ Ամուլսարի շահագործման անվտանգության մասին հավաստիացումները` համարել անվավեր: Civil Voice ՀԿՏեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am