Սուքիասյանը պաշտպանում է Հայաստանակործանի՞ն (video)

Ոչ չեմ միանա իմպիչմենթի գործընթացին, ի՞նչ իմպիչմենթ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Խաչտուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կմիանա վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթացին, եթե այդպիսին սկսվի:

«Ամեն մարդ ինքն իր համար նոր երգ է հորինում, սկսում է յդ երգը երգել: Հորինում են քաղաքական այն ուժերը, որոնք ամոթ չունեն: Եթե ամոթ ունենային, կկանգնեին պետության հիմքերի կողքին, դա իշխանությունն է, կառավարությունն է, ՊՆ-ն է: Երբ ուսումնասիրում ենք մեր հազարամյա պատմությունը, բոլոր ժամանակներում պետականության ունեցած ժամանակներում Հայաստանի պետությունը, թագավորությունը քանդվել է այս նույն ձեւերով: Իհարկե, մարդիկ կան, որ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ մարդիկ կան, որոնք շփոթմունքի մեջ են, մարդիկ կան էմոցիոնալ են, ստանում են տեղեկություններ, սկսում են էմոցիոնալ գործողությունների մասնակցել: Սա խպետք է վերանա, սա պետություն է,մեր պետականության հիմքերը պետք է լինեն շատ ամուր»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մարդիկ վրդովվել էին վարչապետի երեկ ԱԺ-ում արած հայտարարությունից, թե ինքը կստորագրի փաստաթուղթ, որից հետո գուցե իրեն դավաճան կոչեն, Սուքիասյանն արձագանքեց. «Ինձ ներկայացրել են, թե ինչպես են սոցիալական կայքերում խեղաթյուրել ՀՀ վարչապետի խոսքերը: Խնդրում եմ, դրեք մի քանի անգամ նայեք իր խոսքն ԱԺ-ում: Ոչ մի ժամանակ չի եղել, որ միլիարդից ավել գումար պահւստներում ունենաս քո երկրի պաշտպանության համար: 50 մլն դոլարի համար աղաչում էին, որ մի զենք առնեին: Ի՞նչ են ուզում էս երկրից: 1,5 մլրդ փող է հավաքվել: Սա է պետությունը, միլիարդներ ենք հավաքելու, բայց չենք կռվելու, ուժեղ ենք լինելու: Պետք է զենք ունենաս, որ քեզ հետ չկռվեն, պետք է գումար ունենաս, որ քեզ հետ չկռվեն: Սա է իրականությունը:

Իսկ երբ հարձակվում էին Փաշինյանի վրա, պաշտպանության նախարարի վրա, ինձ վրա, պատճառը գիտեի՞ք: Որ թուլացնեին իշխանությունը»:

դիտվել է 850 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am