Հայ-իրանական սահմանը դիտարկում ենք որպես հաղորդակցության պատմական ուղի, որը պետք է անփոփոխ մնա
Թեհրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես պատմական հաղորդակցության ճանապարհ, որը պետք է անփոփոխ մնա։ Այս մասին, ինչպես գրում է IRNA գործակալությունը, ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը մշտապես ընդգծում է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։
«Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես հաղորդակցության պատմական ուղի, որը պետք է անփոփոխ մնա»,- ասել է նա։
