Խոշոր ավտովթար Երևանում
Երեկ՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Մանթաշյան փողոցում՝ թիվ 41 շենքի դիմաց, ՌԴ քաղաքացի, 25-ամյա Սերգեյ Բերեստովը իր վարած Subaru Legacy մակնիշի 35 CM 407 համարանիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ՝ հայտնվելով Երևանի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Շահբազյանի վարած Audi մակնիշի 35 CM 299 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհին, վերջինիս վարորդն էլ փորձել է խուսափել վթարից, սակայն բախվել է պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սամվել Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Subaru Legacy-ի ռուս վարորդը ընդունել է իր մեղավորությունը ավտովթարի մեջ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
