Բագրատաշենի մաքսակետի բաժնի պետը սեռական հայհոյանքներ է տվել քաղաքացուն, բռունցքներով հարվածել նրան

Aravot.am-ը գրում է. Մեզ է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վահե Ավետիսյանը: Նա պատմեց, որ հուլիսի 30-ին ինքը Վրաստանից հյուրեր է ունեցել: Հուլիսի 31-ի վաղ առավոտյան նրանց ճանապարհել է մինչեւ Սադախլո, իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վերադառնալիս ընտանիքի համար գնել է 10 հատ ձմերուկ: Հուլիսի 31-ին, ժամը 8-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետում նրան հայտնել են, որ ձմերուկները պետք է մաքսազերծի: Վահեն զայրացել է, որ սահմանին ապրող նոյեմբերյանցիները մի քանի ձմերուկը պետք է մաքսազերծեն: Հետո նա ավտոմեքենան քշել է դեպի ապրանքների զննման վայր, ուր 2 կին եւս սպասում էին, որպեսզի իրենց ապրանքները զննեն: Կանայք Վահեին ասել են, որ զննման գործը կապված է մաքսակետի աշխատող Արթուրի հետ: Տեսնելով, որ զննման համար ոչ ոք իրենց չի մոտենում, Վահեն ավտոմեքենան քշել է մաքսակետի անցման վայր, որտեղ բանանի արկղի մեջ տեղավորել է ձմերուկները, որպեսզի դրանք չմաքսազերծի, թողնի այդտեղ, հեռանա: Այդ պահին մաքսակետի աշխատող Արթուրը մոտեցել է: Վահեն պատմում է. «Ագրեսիվ տեսքով էր, զայրացած, ինձ սեռական հայհոյանքներ տվեց, ձեռքով հրեց կուրծքս»: Վահեն բառերով հակադարձել է Արթուրին, որից հետո վերջինս նոյեմբերյանցուն կոպիտ ձեւով մաքսակետի տարածքից դուրս է հրավիրել՝ «հաշիվներ մաքրելու»: Արթուրն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով դուրս է եկել մաքսակետի տարածքից: Մաքսակետի մուտքի մոտ, ֆիզիկապես ուժեղ, հաղթանդամ Արթուրը միանգամից հարվածել է Վահեին, դրանից հետո՝ էլի բազմաթիվ հարվածներ հասցրել: Վահեն պատմում է, որ ձեռքերով պաշտպանել է իր գլուխը, իր հնարավորության սահմաններում դիմադրել»: Նա վկայում է . «Արթուրը կարծում էր, թե ես Կողբի բնակիչ եմ: Ասաց՝ կգամ Կողբի մեջ քեզ կխփեմ, կսատկացնեմ, հայհոյանքներ էր տալիս: Ես նրան ասի՝ քշի Նոյեմբերյան»: Հետո եկել են Բագրատաշենի մաքսակետի աշխատողները եւ Արթուրին տարել մաքսակետ: Վահեն հեռացել է Բագրատաշենի մաքսակետից, գնացել տուն՝ Նոյեմբերյան, լվացվել, շորերը փոխել: Հետո վերադարձել է մաքսակետ, որտեղ ճշտել է, որ իրեն հայհոյանքներ տված, հարվածներ հասցրած անձը մաքսակետի զննման բաժնի պետ Արթուր Գասպարյանն է: Մաքսակետի աշխատողները Վահեին ներկայացրել են Արթուրին, ասելով. «Ինչո՞ւ ես գլուխդ ցավի մեջ դնում: Արթուրը 7 տարի մաքսանենգության դեմ բաժնում է աշխատել, այնտեղից դուրս են արել, հետո նորից աշխատանքի է ընդունվել, ինքը Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան է, գործ չունես»: Մաքսակետի մուտքի մոտ Արթուր Գասպարյանի կողմից հարվածներ ստանալու ժամանակ Վահեի վզի ոսկե թանկ շղթան պոկվել-կորել է: Իմանալով Արթուր Գասպարյանի հեռախոսահամարը, Վահեն զանգահարել է, նրան հայտնել այդ մասին: Հետո շղթան Վահեի ավտոմեքենայի մեջ գտնվել է, նա այդ մասին հեռախոսազանգով տեղյակ է պահել Արթուրին: Այդ հեռախոսազանգի ժամանակ, որի ձայնագրությունը առկա է Վ. Ավետիսյանի հեռախոսում, լսվում է , թե ինչպես Արթուր Գասպարյանը Վահեին դիմում «արայով», վիրավորում նրան, խոստանում գալ Նոյեմբերյան եւ Վահեի տան մեջ նրա «պատասխանը տալ»: Օգոստոսի 2-ին Վահե Ավետիսյանը զանգահարել է ՊԵԿ «թեժ գիծ» ներկայացել իր հետ կատարվածը: Դրանից հետո Արթուր Գասպարյանը բազում մարդկանց, ովքեր Վահեին ծանոթ են, խնդրել է, որպեսզի նրանք Վահեի մոտ միջնորդեն՝ բողոքին ընթացք չտալու համար: Վահե Ավետիսյանը հայտնեց , որ Արթուր Գասպարյանը Բագրատաշենի մաքսակետում նախկինում շատ քաղաքացիների է կոպտել, հայհոյել, սակայն միշտ անպատիժ է մնացել:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am