«Գրին քարտ» ստանալու նոր կարգը կնպաստի երկրից ուղեղների արտահոսքին. Սուրեն Սարգսյան
Միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Green Card»-ի խաղարկության վերջն եկել է ԱՄՆ վարչակազմի կողմից շարունակվող միգրացիոն բարեփոխումները կտարածվեն նաև «Green Card»-երի վրա։ Նոր կարգը երեկ ներկայացվել է «Սպիտակ Տան»-ը և դա ունի չորս հիմնական սկզբունք։ 1. Սահմանել ունակությունների գնահատման համակարգ։ 2. Սահմանափակել, կամ ընդհանրապես վերացնել «Green Card»-ի խաղարկությունը։ 3. Առաջնահերթություն տալ ընտանիքի անմիջական ամդամներին։ 4. Սահմանափակել փախստականներին տրվող կացության կարգավիճակը։ Շատ չեմ մանրամասնի, սակայն ասեմ, որ 1-ին կետի համաձայն, եթե նախկինում ԱՄՆ գրին քարտ էին կարողանում ձեռքբերել բոլորը՝ անկախ կրթական ցենզից և մասնագիտությունից, ապա հիմա միայն որակյալ մասնագետներն ու հատուկ ունակություններով օժտվածները։ Այսինքն՝ ուղեղների արտահոսքի ևս մեկ ուղղություն կունենանք»։
