80 երկիր տարբեր միջոցներով աջակցում է ահաբեկիչներին. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ 80 երկիր տարբեր միջոցներով աջակցում է ահաբեկիչներին, մինչդեռ Ռուսաստանն ու Իրանը զգալիորեն օգնում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: «Ռուսաստանի և Իրանի օգնությունն անհրաժեշտ էր մեր բանակին՝ այս բեկման համար: Մենք, անշուշտ, զգում ենք այդ օգնության կարիքը, քանի որ ահաբեկիչներին տարբեր միջոցներով աջակցում է շուրջ 80 երկիր: Այս իրավիճակում մեզ օգնություն է անհրաժեշտ»,- ասել է Ասադը` El Pais իսպանական պարբերականին տված հարցազրույցում: Սիրիացի առաջնորդի կարծիքով՝ Թուրքիային և այլ երկրներին պետք է արգելվի Սիրիա մարդկանց և զենքի ուղարկումը: Ասադը հավելել է, որ ինքը պատրաստ է հրադադարին` պայմանով, որ ահաբեկիչները նրան չեն օգտագործի իրենց սեփական նպատակների համար: Նա նշել է նաև, որ լավ պատերազմներ գոյություն չունեն, որովհետև նրանց համար միշտ ստիպված է վճարել խաղաղ բնակչությունը: Սակայն, Սիրիայի նախագահը համոզված է, որ 10 տարվա ընթացքում իրավիճակը Սիրիայում լիովին կնորմալանա:
