Դուք մի ընդհատեք ինձ. Ժիրայր Սեֆիլյանը՝ դատավորին
Այսօր՝ օգոստոսի 4-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին դատավոր Տաթև Գրիգորյանն արձանագրեց, որ 3-ից ավել նիստ է՝ ինչ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Արա Զաքարյանը չեն ներկայանում դատական նիստերին: Արա Զաքարյանը գրություն էր թողել, ըստ որի այդ ժամանակ մասնակցում է նախապես ծրագրված այլ դատական նիստի: Ժիրայր Սեֆիլյանն էլ նշեց, որ Տաթև Գրիգորյանը միտումնավոր թույլ չի տալիս իր պաշպաններին նիստերին ներկա գտնվել. «Իմ պաշտպանները չեն բացակայում, Դուք մի ընդհատեք ինձ: Իմ պաշտպաններին Դուք եք արգելում, որ ներկա լինեք, Դուք չեք ուզում նորմալ դատաքննություն: Իմ բացակայության ժամանակ որևէ պաշտպան իրավունք չունի այստեղ լինելու»: Նա հեռացվեց նիստերի դահլիճից:
