Մի իշխանություն, որն ուզում է բանակը ոչնչացնել եւ խնայված գումարներն օգտագործել ասֆալտապատման համար, պետք է սրան հասներ

«Հրապարակը» գրում է․ 2020 թվականի 44-օրյա դաժան պատերազմից մոտ երկու տարի անց Հայաստանին պատուհասած նոր պատերազմի պատճառների մասին երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից տարօրինակ պարզաբանումներ ներկայացրեց, որոնցից մեկը շատերի զարմանքն էր հարուցել եւ ուշադրության արժանացել. «Ադրբեջանի այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»։

Վարչապետի խոսքով՝ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը կենտրոնանում է զինված ուժերի ու բանակի բարեփոխումների թեմայի վրա, Ադրբեջանը սադրանք է իրականացնում։ Փաշինյանն ասաց նաեւ, որ Ադրբեջանն ուզում է՝ հիմնովին հրաժարվենք Արցախի հարցից, Զանգեզուրի միջանցք է ուզում, ինչի մասին, ի դեպ, երկու տարի շարունակ իշխանականները չորով հերքում էին, թե չկա նման հարց։ Փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարը մոտ երկու ժամ խոսեց, բայց այդպես էլ լուծումներ չառաջարկեց, ասաց միայն այն, որ շարունակելու է հավատարիմ մնալ «խաղաղության օրակարգին», այսինքն՝ մի բանի, որը նոր զոհեր եւ նոր տարածքային կորուստներ է բերում: Նրա ելույթի բազմաթիվ դրույթներ հակասում էին նախկինում իր իսկ ասածներին, եւ շեշտադրումներն էլ էին փոխվել: Կարծես ժամանակին ինքը չէր ասում, որ Արցախը ոչ մի շանս չունի ինքնուրույն կարգավիճակի, եւ մեր գործընկերները պահանջում են, որ կարգավիճակի պահանջի նշաձողը փոքր-ինչ իջեցնենք: Այլ հակասություններ էլ կարելի էր գտնել նրա երեկվա եւ նախորդ ժամանակաշրջանի ելույթների միջեւ, սակայն կենտրոնանանք պատերազմի եւ թշնամու հերթական ագրեսիայի վրա:

1992-98 թթ. խորհրդարանի փոխխոսնակ Արա Սահակյանը նկատում է, որ Հայաստանի քաղաքական ազատ շրջանակները, որոնք կաշկանդված չեն վերադասի ցուցումով, վաղուց կանխատեսում էին նման զարգացումներ։ «Ես երեկ ներկա եմ եղել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած անվտանգային թեմայով քննարկմանը, որտեղ նկարագրվում էին այս գիշերվա իրադարձությունները։ Այդ ամենն այնքան չարագույժ էր, որ երբ ելույթ ունեցողներից մեկը թվարկեց ագրեսիայի սպասվող թիրախները՝ Վայք, Սյունիք, ես ասացի՝ եւ հատկապես Սյունիք։ Այսինքն՝ յուրաքանչյուրս ինչ-որ ձեւով կռահում էր, որովհետեւ այս ամենի առանցքն այն համոզումն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հակընդդեմ դիրքերից էին գնում, այսպես կոչված, հաշտեցման։

Ադրբեջանը գնում էր Հայաստանից ամեն ինչ կորզելու կամ նոր տարածքային զիջումներ կորզելու եւ քաղաքական զիջումներ՝ Ղարաբաղի հարցում, իսկ մենք «անկեղծ» պատրանքների դիրքից էինք, եւ մեր պատրանքները փշրվեցին։ Այդպես է լինելու մշտապես։ Հրաժարվել բանակաշինությունից, ռազմական ծախսերը կրճատելու ուղեգիծ ընտրել, կրճատել բանակը եւ նրա առջեւ դնել մկրատված ֆունկցիաներ, բերելու էր սրան։ Մի իշխանություն, որն ուզում է բանակը ոչնչացնել եւ այդ խնայված գումարներն օգտագործել ասֆալտապատման, շինարարության նպատակներով, պետք է սրան հասներ։ Ցավալիորեն, ինչպես միշտ, տուժում է ոչ թե իշխանությունը, այլ պարզ ժողովուրդը»,- ասում է Արա Սահակյանը՝ շեշտելով, որ «վարչապետ կոչվածի» խոսքում որեւէ հետեւողականություն այդպես էլ չի տեսել:


«Հիմա էլ իբր Ղարաբաղի պաշտպանն է դարձել, Ղարաբաղի խնդրով է մտահոգված, ռազմատենչ հայտարարություններ է անում, բայց ինչ որ անում է, նպատակը միայն սեփական իշխանությունը պահպանելն է։ Խորքային մոտեցում, հետեւողականություն, դաշնակիցների հետ լրջախոհ աշխատանք, ռիսկերի կառավարում… այս ամենը նրա համար խորթ բաներ են, «մի բան կասենք, մի բան կլինի»․ այսպես ասել-խոսելով՝ գնում են առաջ, դրա համար էլ դարձել ենք մեր հարեւանի ոտքի կոխանը»,- նկատում է քաղաքական գործիչը։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ «տոտալ սթրեսից» խուսափելու նպատակով, որպես կանոն, բոյկոտում է ԱԺ նիստերը` չի դիտում, չի լսում, բայց այս անգամ չէր կարող չլսել Փաշինյանի ելույթը, որը բնորոշեց «զարհուրելի»․ «Զարհուրելի էր: Այն պահին, երբ սահմանին տղաներ են զոհվում՝ Նիկոլ Փաշինյանի մեղավորության պատճառով, վերջինս ինչ-որ բառամթերք է արտաբերում՝ տնտեսական աճի, Աշոտիկի մասին։ Ամենազարհուրելի երազում անգամ չէր կարելի պատկերացնել, որ մենք ականատեսն ենք լինելու մեր պետականության այսպիսի կործանման։ Ալիեւի նպատակը շատ պարզ է՝ ստանալ Զանգեզուրի միջանցքը՝ իր ուզած ճանապարհով, եւ դա ստանալու է։ Իր գծած քարտեզով։ Որ Հայաստանում չկա իշխանություն, դա միանշանակ է, այստեղ կա Ադրբեջանի իշխանության դուստր ձեռնարկություն` ի դեմս ՀՀ կառավարության եւ Միլի մեջլիսի, եւ ընդդիմության լուռ թողտվությամբ Ալիեւը ստանալու է այն, ինչ ուզում է: Հաջորդը լինելու է Սեւանը, հետո՝ անկլավները, իսկ հետո, ինչպես Ալիեւն է ասել, «ես Երեւան հասնելու եմ ոչ թե տանկերով, այլ՝ քայլելով»»։ Զոհրաբյանի խոսքով՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ամեն օր ունենալու ենք զոհ, կորուստ, մահ ու արյուն։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով էլ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, ավելի վատ է լինելու՝ անդադար։ Պատգամավորը հիշեցրեց, որ երկու տարի շարունակ իրենց քաղաքական ուժը զգուշացնում է իշխանություններին հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի անհնարինության մասին։ Մամիջանյանի խոսքով՝ իշխող թիմը չորս տարի շարունակ այնքան է փչացրել արտաքին գործընկերների հետ դիվանագիտական հարաբերությունները, որ երբ հարձակում կա ՀՀ սուվերեն տարածքի վրա, միջազգային կառույցների կողմից չկա իրավիճակին պատշաճ արձագանք ու գնահատական։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ» «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video) Գևորգ Սուջյանի ակնարկը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներողություն կխնդրի՞ «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Արդյոք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ Դուք կարող եք Ադրբեջան ձեր այցի շրջանակում գերությունից ազատել հայերին. Թաթոյանի ուղերձը՝ Վենսին (video) Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2 Կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց Ինչպես Սամվել Կարապետյանը 400 մլն դրամ ներդրեց և վերակառուցեց Լոռու մարզի Տաշիրի մշակույթի տունը (video) Քաղաքացիական հագուստով եկեղեցին հսկում են, սա խայտառակություն է․ Տեր Պսակ (video) «Գագարի մոտ» ռեստորանի մոտ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. shamshyan.com Բուժօգնության մերժո՞ւմ, թե՞ հրահանգ․ երբ շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում. Անուշ Պողոսյան Իրան շարժվող «հսկայական ուժն» ավելի մեծ է, քան Վենեսուելայի մերձակայքում ավելի վաղ տեղակայված ուժերը․ Թրամփ Թեհրանից դեպի Երևան երկու չվերթ չեղարկվել է Եկեղեցու դեմ շարունակվող հալածանքի հարցում խնդրահարույց է հայ «մտավորականության» անտարբեր կեցվածքը Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկը Երբ է այս ամենը վերջանալու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am