«Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել». Գարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է օրերս իր կուսակցության նախաձեռնած «Խղճի և արդարության կարգ» խորագրով ակցիային: Փայլանը նշել է, որ միջոցառումը յուրատեսակ բողոք է իրենց ֆունկցիաները չկատարող ընդդիմության, մամուլի և դատական համակարգի դեմ: «Եթե այս երեք կառույցներն էլ չեն գործում, ուրեմն թողնված եք իշխանության ողորմածությանը, իսկ իշխանությունը չափազանց շատ սխալներ ու հանցանքներ է գործում: Մենք ահա սա էինք ուզում ցույց տալ և , ըստ էության, հասանք մեր նպատակին», -ասել է հայ պատգամավորը: Փայլանը նշել է, որ Դիարբեքիրում կազմակերպված ակցիան անցկացվել է ոստիկանության կողմից շրջապակված և մեկուսացված պայմաններում: «Ցանկանում են, որ բոլորը  լռեն ու վախենան, վախ են ուզում տարածել: Եթե նկատել եք, վերջին շրջանում մարդկանց հաճախ են ձերբակալում՝ ուրիշներին դաս տալու համար: Դրա համար յուրաքանչյուրը սկսել է վերահսկել ինքն իրեն», - նշել  է պատգամավորը: Փայլանը անդրադարձել է նաև Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ- MHP) կողմից համատեղ մշակված և մեջլիսում պատգամավորների ելույթների համար մի շարք սահմանափակումներ սահմանող ներքին կանոնակարգի փաթեթի հաստատմանը: «Սա ժամանակի ոգին արտացոլող ներքին կանոնակարգ է: Ինչպես Թուրքիայի փողոցներում մարդիկ չեն կարողանում խոսել, նրանց թույլ չեն տալիս խոսել, նրանց արտահայտությունները սահմանափակվում են, այդպես էլ փորձ է արվում սահմանափակել մեջլիսում պատգամավորների խոսքը: Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել, քրդական հարցը մեծ հաշվով միշտ տաբու է եղել, և պետությունը հիմա կրկին փորձում է վերադառնալ իր գործարանային կարգավորումներին», - ասել է Փայլանը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am