ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գոհ է ՀՀ հետ համագործակցությունից

Օգոստոսի 3-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ կառավարիչ Աքիմ Շտայներին: Շնորհավորելով ՄԱԶԾ կառավարչին իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը գոհունակությամբ անդրադարձավ ՄԱԶԾ հետ ավելի քան 20 տարի շարունակաբար աճող համագործակցությանը, ինչի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ խոշոր համատեղ նախագծեր են իրականացվել։ ՄԱԶԾ կառավարիչ Շտայները բարձր գնահատեց ՄԱԶԾ հետ Հայաստանի երկարամյա գործընկերությունը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերության և աջակցության համար, այդ թվում՝ 2016թ․ ՄԱԶԾ գործադիր խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում։ Դեսպան Մնացականյանն ու կառավարիչ Շտայները մտքեր փոխանակեցին համաշխարհային և երկկողմ օրակարգի մի շարք թեմաների շուրջ, որոնց թվում էին ՄԱԿ-ի զարգացման համակարգի ընթացիկ կառուցակարգային փոփոխությունները, Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված համագործակցությունը։ Աքիմ Շտայները ՄԱԶԾ աջակցությունը հայտնեց Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և ինտեգրման գործընթացին։ Երկուստեք ընդգծվեց ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի` կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետների առաքելության՝ վերջերս Երևան կատարած այցի կարևորությունը։ Գոհունակություն հայտնվեց նորարարության և ստեղծարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան Երևանում ս․թ․ մարտին կայացած «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովին, ինչպես նաև դրա արդյունքներն ամփոփող կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր ս․թ․ հուլիսին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Հանդիպմանը վերահաստատվեց, որ ՄԱԶԾ շարունակում է կարևոր գործընկեր հանդիսանալ Հայաստանի համար՝ կայուն զարգացմանն ուղղված ներդրումների խրախուսման նպատակով նոր հարթակներ և համագործակցության նոր ձևաչափեր ներգրավելու առումով։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am