Ստիպված կլինենք ավելի շատ գումար ծախսել պաշտպանության վրա. Գերմանիայի պաշտպանության նախարար
Գերմանիան պետք է կատարի երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսով ավելացնելու ՆԱՏՕ-ի նպատակը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամը սպառվի: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։
«Մենք պետք է կանխենք մի իրավիճակ, երբ մի քանի տարի հետո չենք կարողանա մեզ թույլ տալ այն սարքավորումների սպասարկումը, որոնք հիմա գնում ենք։ Մենք ստիպված կլինենք ավելի շատ գումար ծախսել պաշտպանության վրա»,- ասել է նա:
