Նիկոլը պիտի ուժ տեսնի իր դեմ ու վախենա, այլապես կգնա արյունահեղության․ Սերժ Սրապիոնյան (video)
«Քանի այս խունտան գտնվում է հայոց իշխանության ղեկին մենք գնում ենք դեպի կործանում, ոչ ոք չպետք է անլուրջ վերաբերվի Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, սա մոտավորապես Ստալինգրադի պաշարման ժամանակներն են հիշեցնում , երբ թուրքական դիվիզիաները Հայաստանի սահմանի մոտ էին»,-այս մասին իր ելույթում ասաց գրականագետ, հասարակակա գործիչ Սերժ Սրապիոնյանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված համատեղ հանրային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, մենք պարտվել ենք մեր ներսի թշնամուն, որը բազմել է հայոց գահին և հնարավոր ամեն ինչ անում է՝ մեզ ոչնչացնելու համար։
«Գլխավորը սրանց վտարելն է․ ապստամբություն է պետք, ապստամբութուն է արվելու․ կա գեներացված ատելություն այս իշխանության նկատմամբ և դա պետք է օգտագործել: Այս մարդիկ երկու տարվա ընթացքում մի փամփուշտի գնում անգամ չեն կատարել»,-նշեց Սերժ Սրապիոնյանը։
