Բռնության հետքեր, առողջական խնդիրներ, հուզական ծանր վիճակ. դիտորդական խումբն այցելել է Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը

«ՀՀ արդարադատության նախարարու­թյան քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահս­կողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նախօրեին այցելել է Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի կնոջը, որը մե­ղադրվում է ամուսնուն քնած ժամանակ կացնահարելու համար: Խմբի ղեկավար Արայիկ Զալյանը «Առա­վոտ» օրաթերթին պատմեց, որ այցելության նպատակն է եղել պարզել՝ արդյոք ամուսնու սպանության մեջ մեղադրվող կի­նը խնդիրներ ունի՞ քրեակատարողական հիմնարկում պահման պայմանների հետ կապված, թե՞ ոչ: Պարոն Զալյանի խոսքով՝ դիտորդական խումբն արձանագրել է՝ սպանված խորհրդականի կինը առողջական խնդիրներ ունի, հուզական ծանր վիճակում է, մարմնի վրա կան բռնության հետքեր: Թե ինչ առողջական խնդիրներ ունի քրեակատա­րողական հիմնարկում գտնվող կինը, պա­րոն Զալյանը չցանկացավ ասել՝ պատճա­ռաբանելով, որ նախաքննություն է ընթա­նում: Մեր հարցին՝ կնոջ վրա ի՞նչ բռնության հետքեր կային, պարոն Զալյանը կրկին չմանրամասնեց: Թեև նա խոստացավ ավելի ուշ որոշակի մանրամասներ հաղոր­դել այցելությունից կատարած իր գրառում­ները աչքի անցկացնելուց հետո, բայց հեռախոսն անջատեց: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Aravot.am»-ը տեղեկացրել էր, որ սպանության մեջ մեղադրվող տիկինը բժշկական կրթություն ունի, բայց չէր աշխատում: Նա վաստակաշատ բժիշկ Արամ Մկրտչյանի դուստրն է: Մկրտչյանի անունով է անվանակոչվել Արմավիր բժշկական կենտրոնը: «Առավոտ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սպանված մարզպետի կնոջ եղբայրն էլ է հայտնի բժիշկ, նա աշխատում է Արմավիր բժշկական կենտրոնում: Ի դեպ, նա մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց դեպ­քի մասին խոսել՝ խնդրելով իրեն հանգիստ թողնել, թողնել, որ ինքն իր գործն անի»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am