Ալեն Սիմոնյանը «փչացնում է» Արթուր Վանեցյանին (video)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անլուրջ է գնահատում ընդդիմադիր երկու խմբակցությունների այլընտրանքային նիստ հրավիրելը:
Նա կարծում է, որ ընդդիմության այս քայլը չի վնասում Ազգային ժողովի աշխատանքը։
«Չի վնասի, որովհետև Ազգային ժողովը ամենաբարձր լեգիտիմություն ունեցող Ազգային ժողով է ու ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ, չգիտեմ, թող մի հատ էլ այլընտրանքային պետություն հիմնեն», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր պատգամավորները հայտնի են իրենց հայհոյանքներով, ու հանրությունը տալիս է դրա գնահատականը:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավորներից ամենաճիշտ ու արժանապատիվ ձևով իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցեց իր վրա:
