Նիկոլի շուրջ օղակը սեղմվում է․ նա գնալու է այդ վտանգավոր քայլին․․․ Սեյրան Օհանյան (video)
Փաշինյանը, սպասարկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, համաձայնել է նրանց գրեթե բոլոր պահանջներին, Զանգեզուրի միջանցքի տրամադրման պահանջից բացի։ Այս մասին սեպտեմբերի 12-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Բայց մենք տեսնում ենք, որ շրջանը փոքրանում է, քանի որ բանակը վերականգնելու եւ դիվանագիտության ոլորտում քայլեր ձեռնարկելու համար թանկարժեք ժամանակը բաց է թողնվել։
Քանի դեռ Հայաստանը ներկայացված է պարտության խորհրդանշով, կորուստներն ու սպառնալիքներն անընդհատ աճելու են։ Փաշինյանը, հանուն սեփական իշխանության պահպանման, խաղալով Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ, Հայաստանը ծանր վիճակի հասցրեց՝ երկիրը աշխարհաքաղաքական առճակատումների թատրոնի վերածելով։
