Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ աշնանային նստաշրջանը (video)
Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը:
Օրակարգի առաջին հարցը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է: Դրանից հետո խորհրդարանը կքննարկի 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Նիստի օրակարգում են նաև Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
