Ընտրակաշառքը հյուսիսի՞ց. զարմանալի զուգադիպություններ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսից Ռուսաստան-Արեւմուտք տնտեսական պատժամիջոցների հետեւանքով ռուսական տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի առաջ, կտրուկ նվազեցին դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալները: Նվազումը շարունակվել է մինչ նախորդ տարվա դեկտեմբեր: Եւ զարմանալի զուգադիպությամբ արտերկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներն աճել են ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին: Ընդ որում, հիմնական գումարները եկել են հենց Ռուսաստանից: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների չափը կազմել է 312,9 մլն դոլար, որի գրեթե կեսը՝ 127.4 մլն դոլարը փոխանցվել է մարտին՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից առաջ: Իսկ արդեն մայիսին տրանսֆերտները կազմել են 154.9 մլն դոլար՝ մոտ 50 մլն-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարելի է եզրակացնել, որ նախընտրական ծախսերի, այդ թվում բաժանված ընտրակաշառքի մեծ մասը Հայաստան է բերվել հենց մասնավոր փոխանցումների միջոցով: Դժվար է միանշանակ ասել՝ ափսոսե՞լ են ՀՀ իշխանությունները ծախսել Հայաստանում իրենց ունեցած գումարները, օգտագործել պահուստները, թե՞ եղածն արդեն քչություն է արել, ու ստիպված են եղել դրսում իրենց ունեցած միջոցները ներգրավել: Ամեն դեպքում, թվերը շատ խոսուն են»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am