Ուկրաինան պատրաստ է
Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ինչպես նշել է՝ լեհական կողմի խնդրանքով Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման քվոտաներ բացելու հնարավորությունը։
«Խոսքը սեպտեմբերին 100 հազար տոննա արտահանելու մասին է, որն այժմ ծայրահեղ անհրաժեշտ է մեր լեհ գործընկերներին», – գրել է Շմիգալը Տելեգրամի իր ալիքում:
