Ռուս-ամերիկյան հարաբերությունները հիշեցնում են 8Օ-ականները (տեսանյութ)

ԱՄՆ-ի նախագահը ստորագրեց Կոնգրեսի կողմից ընդունված այն որոշումը, ըստ որի նոր պատժամիջոցներ են կիրառվելու ընդդեմ Ռուսաստանի։ Որոշումը Կոնգրեսին նաեւ տալիս է իրավունք՝ վետոյի ենթարկելու նախագահի ամեն մի հրաման, որն ունի պատժամիջոցները հանելու կամ մեղմելու նպատակ։ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցներ սկսելու մասին Կոնգրեսի կայացրած որոշումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե հարաբերություններն այսօր երկու գերհզոր պետությունների միջեւ հայտնվել են ՝՝վտանգավոր ցածր՛՛ մակարդակի վրա։ Սակայն Թրամփը ստիպված էր հաստատել Կոնգրեսի որոշումը, քանի որ, ասում է սենատորներից Քրիս Քուունզը, այն ձայների ճնշող մեծամասնությամբ էր անցել ե՛ւ Սենատում ե՛ւ Ներկայացուցիչների պալատում։ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքերով, նախագահը դա արել է ազգային միասնության շահերից ելնելով։ Թրամփը կարծում է, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը ստորագրել է որոշումը, այն կարող է, շրջանցելով ԱՄՆ-ի պահանջներն ու նպատակները, Ռուսաստանն ավելի մղել դեպի Չինաստան։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը թվիթերյան իր էջում գրում է, թե ՝՝այսպիսով գործադիր իշխանությունը Կոնգրեսին հանձնելով, Թրամփի վարչակազմը ի ցույց է դրել իր լիակատար թուլությունը՛՛։ Նախկին պատժամիջոցներն արդեն իսկ ճահճացրել էին Ռուսաստանի տնտեսությունը եւ այսօր էլ չկա տնտեսության աճի որեւէ նշան, ասում է Ազգային պաշտպանության համալսարանի դասախոսներից Պետեր Ելցովը։ Նրա խոսքերով, ՝՝Ռուսաստանը տնտեսությանը զարկ տալու հնարավորություն ուներ 2ՕՕՕ-ականների սկզբին, երբ չափազանց բարձր էին նավթի գները։ Սակայն ոչինչ չարվեց տնտեսությունը նորացնելու ուղղությամբ՛՛։ Իսկ նոր պատժամիջոցները կարող են է՛լ ավելի վատթարացնել իրավիճակը, ասում է նա։ Ու հակառակ դրան, նրա խոսքերով, ռուսները չեն հրաժարվի Ղրիմից, ոչ էլ՝ արեւելյան Ուկրաինայում միջամտությունից։ Դա է հաստատում ՝՝Թվիթեր՛՛-ում Մեդվեդեւի հետեւյալ արտահայտությունը. ՝՝Մենք ապավինելու ենք միայն մեր ուժերին ու կարողություններին՛՛։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիայի խոսքերով, սխալվել են նրանք, ովքեր կարծում էին, թե ի զորու են փոփոխության ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը։ ՝՝Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է դա։ Նրանք լավ պիտի հասկանային, որ մենք երբեք չենք խոնարհվում ու երբեք էլ չենք կոտրվում՛՛։ Ռուսաստանը, որը հերքում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու փորձերի մասին մեղադրանքները, դիմում է պատասխան քայլերի։ Մինչեւ սեպտեմբերի 1-ը ԱՄՆ-ը ռուսաստանյան իր առաքելություններում պիտի կրճատի 755 աշախատակցի։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում պատժամիջոցների քաղաքականության հարցերով նախկին համակարգող Դանիել Ֆրիդը հիշեցնում է 8Օ-ական թվականները, երբ Խորհրդային Միությունն ԱՄՆ-ի ռուսաստանյան առաքելություններից կրճատում էր նույն թվով աշխատակիցների, որքան ԱՄՆ-ից արտաքսվում էին խորհրդային դիվանագետներ։ ՝՝Այդ ժամանակ էր՛՛, ասում է նա, ՝՝որ սկսվեց Միության փլուզումը։ Հարկավոր չէր մտնել անիմաստ հակամարտության մեջ։ Հարկավոր էր ավելի լավ իրականացնել բարեփոխումները՛՛։ Նրա կարծիքով, Մոսկվան այսօր ուզում է խուճապ բարձրացնել Եվրոպայում, որ եթե չհակադրվի ԱՄՆ-ին, աշխարհը կհայտնվի ուժեղ հակամարտության մեջ։ Ռուսաստանում մարդիկ ունեն տարաբնույթ կարծիքներ այս իրավիճակի շուրջ։ Ոմանք կարծում են, որ Ռուսաստանն այնքան թույլ չէ, որ չկարողանա դիմանալ պատժամիջոցներին։ Ոմանք էլ կարծում են, որ հակառակ ամեն ինչի, հարկավոր է բարելավել հարաբերությունները, սակայն չեն կարծում, որ դա հնարավոր է Պուտինի օրոք։ ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնը հիշեցնում է, որ չնայած Թրամփը դրել է իր ստորագրությունը, ինքն ու նախագահը կարծում են, որ այդպիսով ավելի կվնասվեն հարաբերությունները։ Սակայն փոխնախագահ Փենսը կարծես դնում է այս ամենի վերջակետը՝ հայտարարելով, որ նախագահն ու Կոնգրեսն այսպիսով Ռուսաստանին են հղում ուղերձ այն մասին, որ պատժամիջոցներից հրաժարվելու համար Ռուսաստանը պիտի հրաժարվի այն քայլերից, որոնք հանգեցրել են այս պատժամիջոցներին։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am