Արտակարգ դեպք Կարբի գյուղում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հետաքննություն է սկսվել՝ հուլիսի 28-ին Արագածոտնի մարզի Կարբի գյուղում առաջացած հրդեհի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է առաջացել Կարբի գյուղի չոր խոտածածկույթում, ինչի հետևանքով կրակից այրվել և ջերմահարվել է 450 տնկիներ, 1.200մ կաթիլային համակարգի խողովակ՝ մոտ 900 հատ իր կաթոցիկներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակից տուժածը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 46-ամյա Մերսրոպ Մակյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դատավորը կրել է մոտ կես միլիոն դրամի վնաս: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խոշոր հրդեհը առաջացել է այն օրը, երբ դատավորը իր ընտանիքի անդամների հետ տանը նշում էր իր ծննդյան օրը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
