Պուտինն ու Էրդողանը կքննարկեն
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակում կքննարկեն հացահատիկի գործարքը, ներառյալ՝ ռուսական պարենի մատակարարումները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ-ն։
Պեսկովը նշել է, որ «սա առաջին թեման է, որն, իհարկե, պետք է քննարկվի»։
ՇՀԿ գագաթաժողովը կանցկացվի Սամարղանդում սեպտեմբերի 15-16-ը։
