Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ, քանի որ, ըստ նրանց, հանձնաժողովը սեւ գիծ է քաշում իրենց մասնագիտական առաջխաղացման եւ կարիերայի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման եւ հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին եւ օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: Իսկ ովքե՞ր էին զրկվել Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու հնարավորությունից։ Նրանք Կարեն Գրիգորյանը եւ Ռիմա Առաքելյանն էին, որոնց անունները հանվել են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից: Ինչպես նաեւ՝ դատավոր Նաիրա Ավետիսյանը եւ Սյուզաննա Վարդանյանը, որոնց անուններն էլ հանվել են հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:

Իսկ ինչո՞ւ էր նախագահը դեմ եղել, որ այս դատավորները կարողանային իրենց ցանկալի դատարանում դատավոր նշանակվել կամ աշխատել։ Բանն այն է, որ Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքության մասով կարծիք է հայտնում։ Վերոնշյալ դատավորների մասով հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել որոշ դեպքերում, ըստ ցուցակում ներկայացվածների, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորման արդյունքում, եւ այդ կարծիքի հիման վրա նախագահը մերժել էր բավարարել այս դատավորների՝ Հակակառուպցիոն դատարանում դատավոր նշանակելու դիմումները: Ու այժմ դատավորները ահազանգում են, որ չեն լռելու եւ դատի են տալու հանձնաժողովին, քանի որ այն օբյեկտիվորեն չի քննել, ավելին՝ իրենց կարիերայի վրա սեւ գիծ է քաշել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 454 անգամ
Լրահոս
Մի կարևոր բան պետք է հասկանալ, եթե ոչ․․․ Անժելա Թովմասյան (video) Ալիև՛, քո հայրը գլուխ էր խոնարհում Սարդարապատում․․․ բողոքի ակցիա նախագահականի մոտ (video) «Ձեզ մնաց 4 ամիս․․․ կոշիկ լիզողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Փաշինյանն «անասնական վախեր» ունի Պուտինից․ ի՞նչ են զգուշացրել նրան․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Գնդերեցների թեմայով Պապիկան Սուրիկը «բազարների» մեջ է եղել․ Դերենիկ Մալխասյան (video) Եռաբլուրում ողբու՛մ ենք․․․ ուշքի եկեք․․․ իշխանությունից որևէ մեկը դուրս չթակեց․ որդեկորույս մայր Վահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ (video) «Հրապարակ». Զրո կոպեկ չունի տալու Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաշինյա՛ն, դու 18 մլն ես դրել գրպանդ․․․ լսե՛ք այս խայտառակությունը․ Դերենիկ Մալխասյան (video) Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան (video) Արաղչին և Ուիթքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Axios Արտասահմանյան ՀԿ-ների կասկածելի գործունեությունը Հայաստանում․ ադրբեջանական կողմն ակտիվ քարոզ է անում Հայոց Եկեղեցին հալածելու Փաշազադեի հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով․Մելիքյան Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, հավաստիացրել է քննիչը 80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ»․ Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video) Գևորգ Սուջյանի ակնարկը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներողություն կխնդրի՞
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am