ՔՊ դեսանտը Սիսիանում է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն, պարզվում է, հավատում է սիմվոլներին՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը սկսել է սեպտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 7-ին, քվեաթերթիկում էլ 7-րդ համարն է։ Հույս ունեն, որ յոթերի համընկնումով քարոզարշավն իրենց համար հաջող է լինելու։

Առաջին հավաքն անցկացվել է Սիսիանի մշակույթի տան դահլիճում, որտեղ բավականին շատ մարդ է եղել, թեեւ մեծ մասը՝ պարտադրված։ Սիսիանի ԲԿ աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ ԲԿ տնօրեն, ՔՊ ցուցակի երրորդ համար Անիկ Գրիգորյանը սպառնացել է՝ ով չգա, կազատվի աշխատանքից, եւ հավաքի վայրում ներկա-բացակա է արել աշխատողներին։ Ներկա են եղել նաեւ մանկապարտեզի աշխատակիցները՝ ընտանիքներով, որոնց եւս համայնքապետարանից հրահանգել են գալ։


Հիշեցնենք, որ Սիսիանում ՔՊ թեկնածուն Սիսիանի համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականը։ ՔՊ-ն այս օրերին Երեւանից դեսանտ է իջեցրել Սիսիան՝ ի դեմս պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի ու Սիսակ Գաբրիելյանի, ովքեր բուռն հակաքարոզչություն են իրականացնում ուժեղ մրցակիցների դեմ, մասնավորապես՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, գործարար Արա Զաքարյանի, ում շանսերն այս պահին Սյունիքում բարձր են գնահատում։ Ալեքսանյանն ասել է․ ««Ապրելու երկիր» կուսակցությունը ճիշտ կաներ՝ նախընտրական պաստառին Պանամայի քարտեզը նկարեր ու գրավադրված մեքենա»։

Թերեւս ակնարկել է ԱԵ կուսակցության հիմնադիր Ռուբեն Վարդանյանին վերագրվող «Պանամայի գործը» եւ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին պատկանող վարկային կազմակերպության գործունեությունը։ Հեգնել է նաեւ ՀՅԴ թեկնածու՝ ազատամարտիկ-գեղանկարիչ Աշոտ Ավագյանին, ասել է․ «Մեկ միլիոնանոց Երեւանում իրենց չի հաջողվում այնքան մարդ հավաքել իրենց հանրահավաքներին, որքան այսօր Սիսիանում է հավաքվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում. hayeli.am-ի հարցին՝ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am