Ուկրաինական բանակը Խարկովի մարզում 20 բնակավայր է ազատագրել.
Ուկրաինական բանակը Խարկովի մարզում ազատագրել է 20 բնակավայր և 50 կմ խորացել է ռուսների պաշտպանության ուղղությամբ։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այս տեղեկությունները։
